Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ

16.04.2018

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով` բառի ամենաիսկական իմաստով:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը համեմատում է՝ կեռատոկոնուս հիվանդության դեպքում հիվանդն աշխարհը տեսնում է կարծես ծուռ հայելու միջից: Այն ուղղելու տարբերակը բժիշկները գտել են: Այսօր աշախրհը կիրառում է կերարինգ կոչվող վիրահատությունը: Ելենա Մալայանը հպարտանում է` իր ավելի քան 50 հիվանդները, որոնք տարիներ առաջ լավ տեսնելու մասին նույնիսկ երազել չէին կարող, այսօր դեն են նետել ակնոցը: Կերարինգն ակնաբուժության մեջ հեղափոխական վիրահատություն է, քանի որ հիվանդն ամբողջ կյանքում այլեւս ակնոց դնելու կարիք չի ունենում:

- Այն շտկող մեթոդ է եւ արդեն 4 տարի է՝ կատարվում է Հայաստանում: Բացի այն, որ այս վիրահատությունը կանխում է կեռատոկոնուս հիվանդության զարգացումը, այն նաեւ օգնում է ազատվել ակնոցից: Սա շատ կարեւոր է, քանի որ կեռատոկոնուսի դեպքում հնարավոր չէ կատարել լազերային վիրահատություն: Այսինքն, մի կողմից օգնում է կանխել հիվավանդության զարգացումը, մյուս կողմից՝ լավացնում տեսողությունը, - ասում է բժիշկը:

Կեռատոկոնուսը գրեթե մշտապես ուղեկցվում է կարճատեսությամբ կամ աստիգմատիզմով: Սակայն այս հիվանդներին կատարել լազերային վիրահատություն, որպեսզի տեսողական այս խնդիրները շտկվեն՝ արգելվում է: Ստացվում է, որ նրանք դատապաևտված էին մշտապես ակնոց կրելու: Սակայն կերարինգ կոչվող վիրահատությունը նրանց օգնում է աշխարհը տեսնել առանց ապակու:

- Կերարինգը՝ հատուկ օղակների տեղադրումը մեծ քայլ է կեռատոկոնուսի բուժման մեջ: Սակայն նշեմ, որ այն շատ անհատական մոտեցում պահանջող վիրահատություն է, քանի որ արվում է կեռատոկոնուսով ոչ բոլոր հիվանդներին: Կան եւ տարիքային սահմանափակումներ, եւ հիվանդության ծանրության աստիճաններ: Բացի այդ, լինում են դեպքեր, երբ նույն մարդու երկու աչքերը թեեւ ունեն միեւնույն խնդիրը, սակայն կերարինգ արվում է մի աչքին, մյուսին՝ ցանկալի չէ, - պատմում է Ելենա Մալայանը:

600x580

Բժիշկը հավաստում է՝ այս հիվանդության դեպքում այսօր սա աշխարհում կիրառելի ամենաարդյունավետ մեթոդն է:

- Այն շատ կանխատեսելի վիրահատություն է, քանի որ բացառապես բոլոր դեպքերում մենք գիտենք, թե ինչպես է լինելու ելքը, քանի՞ տոկոսով է վերականգնվելու տեսողությունը, քանի՞ տոկոսով կնահանջի հիվանդությունը: Օղակը պատրաստված է կոշտ նյութից, որը տեղադրվում է եղջերաթաղանթի շերտի մեջ: Հենց այն հատվածում, որտեղ հիվանդությունն ավելի զարգացած է,-մանրամասնում է ակնաբույժը:

Կեռատոկոնուսի դեպքում աչքի առաջին թաղանթը՝ եղջերաթաղանթը կորություն է ստանում: Օղակը տեղադրվում է ամենակորացած հատվածում ու ստիպում, որ այն տափակի եւ միաժամանակ պաշտպանում է բարակող հյուսվածքը:

-Կերարինգի գլխավոր առավելությունն այն է, որ այն եկավ հանելու հիվանդի աչքերից ակնոցը: Իսկ մինչեւ հիմա մենք լուրջ զարգացում ենք ունեցել կեռատոկոնուսի բուժման առումով: Տարիներ առաջ, երբ մենք ախտորոշում էինք այս հիվանդությունը՝ պարզապես անզոր էինք: Կար միայն մեկ տարբերակ՝ հսկել հիվանդին, իսկ բարդացած դեպքերում կատարել եղջերաթաղանթի փոխպատվաստում, որը բարդ գործողություն է և Հայսատանում կատարվում է միայն մեր կենտրոնում: Երբ դեռ ներդրված չէր կերարինգը, 9 տարի առաջ մենք սկսեցինք կիրառել մեկ այլ մեթոդ, որը օգնեց կանխել հիվանդությունը: Այն կոչվում է քրոսլինքինգ, - պատմում է բժիշկուհին:

Ելենա Մալայանը հպարտանում է՝ հենց այս միջամտությունների շնոհիվ է, որ վերջին տարիներին եղջերաթաղանթի փոխպատվաստման դեպքերը պակասել են, քանի որ հիվանդությունն իր գագաթնակետին չի հասնում:

- Սա այսօր աշխարհին ընդունելի բուժման տարբերակներն են ու Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական  կենտրոնում մենք այն իրականացնում ենք ժամանակակից բժշկությանն ընդունելի չափանիշներով։ Կեռատոկոնուսը դեռեւս այլ բուժում չունի ոչ մի երկրում։ Իսկ այս երկու միջամտությունները մեզ բուժական մեծ հնարավորություններ են տալիս,- ասում է Ելենա Մալայանը:

Վիրահատությունից րոպեներ անց հիվանդի համար սկսվում է այլ կյանք: Հաջորդ օրն արդեն նա կարող է անցնել իր սովորական կյանքի ռիթմին՝ ընդմիշտ մոռանալով աշխարհին թեք նայելու մասին:

emalayan.com

Դիտվել է 4789 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 պարզ վարժություն, որոնք ձեզ էներգիա կապահովեն ամբողջ օրվա համար

28.09.2022
Հայտնի է, թե որքան դժվար է ստիպել ինքներդ ձեզ պարբերաբար վարժություններ կատարել առավոտյան, բայց սպորտում գլխավորը սկսելն է։

Դեպրեսիան պաշտպանում է մեր օրգանիզմը վարակներից

27.08.2022
Սա ամերիկացի հոգեբույժներ Էնդրյու Միլլերի ու Չարլզ Ռեյզոնի բացահայտումն է. նրանք այս ամենն ապացուցել են փորձերով:

Կաթը լավացնում է հիշողությունը

24.08.2022
Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթը 5-6 անգամ կաթ են խմում, շատ հեշտ հաղթահարում են թեստը, իսկ կաթնամթերքից չօգտվողների հիշողությունը հինգ անգամ ավելի վատ է:

Անցնում եմ դիետայի. նախաճաշի հաշվի՞ն

20.08.2022
«Վե’րջ, անցնում եմ դիետայի». այսպիսի որոշում կյանքում գոնե մեկ անգամ ընդունել է երեւի թե յուրաքանչյուր կին եւ առաջին հերթին հրաժարվել… նախաճաշից:  

Ինչպե՞ս արթնանալ առանց սթրեսների

13.07.2022
Երբ առավոտյան արթնանում եք, մի շտապեք վեր կենալ անկողնուց: Հարկավոր է մինչեւ վեր կանալը արթնացնել օրգանները, գործի գցել բոլոր կենսական ֆունկցիաներն ու համակարգերը:

Որն է կանանց և տղամարդկանց քնի միջև տարբերությունը

24.06.2022
Մի բաժակ թունդ սուրճը էներգիայի ալիքները խթանելու միակ միջոցը չէ: Կա շատ ավելի հզոր գործիք, որը շուրջօրյա վերահսկում է կենսունակությունն ու քնկոտությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-09-2022 11:32
Սննդաբանները բացահայտել են, թե ինչ օգուտներ կարող է բերել օրգանիզմին սովորական մաստակը․ այն կարող է օգնել հավասարակշռել ալկալիների և թթուների գործողությունը, ինչպես նաև լավ ազդեցություն է ունենում բերանի խոռոչի միջավայրի վրա ու բարելավում մարսողական գործընթացը:
30-09-2022 11:15
Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Մեծ Բրիտանիայի տարրական դպրոցներում ուսումն սկսելով առողջ քաշով՝ այն ավարտում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ։ Ընդորում՝ տղաներն աղջիկներից ավելի հաճախ են ավելորդ կիլոգրամներ հավաքում, վկայում են տվյալները։
30-09-2022 10:45
«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը: Այս տարի փառատոնը Հայաստանում կհյուրընկալի 10 երկրի ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի, այդ թվում՝ Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
30-09-2022 02:40
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը, ամուսնալուծվում է իր երկրորդ ամուսնուց՝ Դեն Ջևիտից, հարսանիքից երկու տարի չանցած։ Ջուիթը որպես ուսուցչուհի է աշխատել այն դպրոցում, որտեղ սովորել են Բեզոսի և Սքոթի երեխաները։
30-09-2022 01:37
Դերասանուհի Մարիա Շումակովան, ով հայտնի է «Քաղցր կյանք» հեռուստասերիալով, ամուսնացել է։ 33-ամյա դերասանուհու ընտրյալը Comedy Club Production-ի աշխատակից Սլավա Գուսևն է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2022 թ

01.10.2022
Համբերություն և մի փոքր ջանք։ Այս կարգախոսով կանցնի 2022 թվականի հոկտեմբերը։ Ճիշտ է, հիմա հաստատ չարժե չափից շատ բարձրացնել նշաձողը։

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.09.2022
Դիտվել է 1251 անգամ
01.10.2022
Դիտվել է 733 անգամ
30.09.2022
Դիտվել է 318 անգամ
28.09.2022
Դիտվել է 307 անգամ
27.09.2022
Դիտվել է 255 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster