Սանրվածքներ, որոնք տարիք են ավելացնում
14.03.2018
Սանրվածքի միջոցով կարելի է ուղղել դեմքի ձևը, թաքցնել լայն այտոսկրերը կամ ընդգծել պարանոցը, սակայն որոշ կտրվածքներ և գունային լուծումներ ուղղակի ձեզ տարիք են ավելացնում: Համոզվեք, որ ձեր սանրվածքի հետ ամեն ինչ կարգին է:
Չափազանց կարճ սանրվածք
«Տղայի նման» տարբերակը հիանալի նայվում է շատ երիտասարդ աղջիկների վրա և 45+ կանանց, սակայն միջանկյալ տարիքում դրանից ավելի լավ է խուսափել:
Չափազանց երկար լոքոններ
Եթե դուք կրում եք բաց թողնված մազեր, դրանց երկարությունը չպետք է անցնի թիակները, հակառակ դեպքում կստացվի «ծեր ջրահարսի» կերպար:
Սև մազեր
Եթե դա ձեր բնական մազերի գույնը չէ, անցեք ավելի տաք գույների` շոկոլադի երանգների կամ սառը բլոնդի: Սևը 30-ից հետո տարիք է ավելացնում` դեմքը դարձնելով մոխրագույն, ընդգծելով կնճիռները և աչքերի տակի շրջանակները:
Բացացրած մազերը
Պլատինե բլոնդն ավելի լավ է թողնել երիտասարդ փորձարկողներին: Այն գրեթե մերկացնում է դիմագծերը և փոքրիկ տարիքային նշանն արդեն աչք է ծակում:
Մոխրագույն երանգ
Այս երանգը ծերացնում է, ամեն ինչ ակնհայտ է:
Կարմիր կամ մանուշակագույն մազեր
Բացի այն, որ հնաոճ է, այն դեմքի գույնը դարձնում է տեսանելիորեն դեղնավուն:
«Մազը մազի» հարդարում
Եթե նույնիսկ ուժեղ քամին չի կարող շարժել ձեր գլխի մազերը, եթե ամեն լոքոն ֆիքսված է լաքով, կամ պոչը ծոծրակի վրա այնքան կատարյալ է, որ ոչ մի մազիկ դուրս չի մնացել, համարեք, որ ձեր տարիքին ավելացրել եք 5-7 տարի:
Հիպերծավալ
Եթե սանրվածքը լավ «հարած» է հատուկ միջոցների շնորհիվ կամ սանրով, դա միշտ տարիք է ավելացնում: Այնպիսի տպավորություն է, որ դուք փորձել եք թաքցնել քչացած մազերը:
«Գլխարկ» կարե
Այս սանրվածքը նորաձև էր 80-ականներին և այսօր այն այնպիսի տեսք ունի իբրև 40-ամյա կինը ամեն կերպ փորձում է դեռահասի նմանվել:
«Օղաբլիթ» ծոծրակին
Բաբետտան գնացել է պատերազմի անցյալ դարում: Պոչիկի տակ ոչիչնչ դնել պետք չէ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7017 անգամ
Читать на русском
|