Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Հագուստ հղիների համար` ըստ ամիսների. ինչ և երբ գնել

08.03.2018

Հղիության ժամանակ կնոջ կազմվածքը մշտապես փոփոխվում է, այդ իսկ պատճառով հարկ է լինում նաև թարմացնել զգեստապահարանը: Դա վերաբերում է ինչպես արտահագուստին, այնպես էլ զգեստներին, կիսաշրջազգեստներին, տաբաթներին, ներքնազգեստին, և, իհարկե, կոշիկներին:

Ներկակացվող օրացույցը ձեզ կօգնի անհրաժեշտ պահին ընտրել հղիների համար նախատեսված հհագուստ՝ խուսափելով ավելորդ ծախսերից:

Հղիության 1-2 ամիսներ

Այս փուլում գրոհել խանութները «հատուկ» հագուստ ձեռք բերելու համար, ինչ խոսք, դեռ վաղ է: Սկսվող հորմոնալ փոփոխությունները առաջին շրջանում կհանգեցնեն միայն կաթնագեղձերի փոքր մեծացման: Այդ պատճառով, առավելագույնը, որ ձեզ անհրաժեշտ կլինի գնել, ներքնազգեստի նոր հավաքածուն է: առիթը բաց մի թողեք կրելու ձեր բոլոր սիրած զգեստները. կարճփեշ շորերը, բարձրակրունգ կոշիկները, նեղ ջինսերը: Չէ որ շուտով ստիպված եք լինելու հրաժեշտ տալ դրանց:

Հղիության 3-4 ամիսներ

Սովորական հագուստը սկսում է նեղել: Առաջանում են փոր ունենալու ակնարկներ: Շնորհավորում ենք ձեզ: Դուք ոտք եք դրել հղիության հաջորդ փուլ: Մի շտապեք ծախսել ընտանեկան բյուջեն՝ ամբողջությամբ թարմացնելով զգեստապահարանը: Դեռ որոշ ժամանակ կարող եք կրել, այսպես կոչված, «անցումային իրերը», որոնք, անկասկած, ունի ցանկացած կին: Դա և ազատ զգեստներն են, և թեթև ձևվածքի տունիկները, թե օդային բլուզները: Եթե մեծ է ցանկությունը ինչ-որ նոր բան գնելու, ապա մասնագիտացված խանութից գնեք հղինարի համար նախատեսված տաբաթ: Օպտիմալ լուծում են հատուկ ջինսերը՝ փափուկ առաձգական գոտիով, որը կընդարձակվի փորի մեծացման հետ:

600x580

Հղիության 5-րդ ամիս

Այս փուլում կուրծքը զգալիորեն մեծանում է, և անհրաժեշտություն է առաջանում նոր կրծկալ ձեռք բերել: Դրա հիմնական խնդիրն է պահել կաթնագեղձերը՝ միաժամանկ չսեղմելով դրանք: Ընտրելով նախածննդյան կրծկալ հիշեք՝ լավագույնը բամբակի և առաձգական նյութերի համադրություն է. այս բաղադրությունը կրծքի մաշկին թույլ է տալիս «շնչել»: Որքան երկար է հղիության շրջանը, այնքան մեծ է կրծքավանդակի ծավալը, այնպես որ ընտրեք բազմաշերտ ամրացմամբ մոդելներ: Եթե ապագա մայրն ունի փոքր կրծքեր, ապա կրծկալի այլընտրանք կարող է լինել բամբակյա տոպը, որը պարունակում է առաձգական մանրաթելեր:

600x580

Հղիության 6-րդ ամիս

Եկել է կոշիկների պահարանը ստուգելու ժամանակը: Ապագա մոր համար կոշիկներին ներկայացվող պահանջները բավականին խիստ են. դրանք պետք է լինեն ցածր, կայուն կրունկներով: Բարձր կրունկներով կոշիկ հագնելը կարող է ուժեղացնել մեջքի ցավերը, բացի այդ մեծանում է ընկնելու և վնասվածք ստանալու ռիսկը: Հղի կանանց համար կոշիկները պետք է պատրաստված լինեն փափուկ (նախընտրելի բնական) նյութից և չափազանց լայն. ապագա մայրերի ոտքերը հաճախ ուռչում են:

Հղիության 7-րդ ամիս

Շնորհավորում ենք, եկել է երկար սպասված ֆիզարձակուրդի ժամանակը: Դուք հնարավորություն կունենաք ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, այն պատրաստել ընտանիքի նոր անդամի համար և, իհարկե, հանգստանալ: Հետևաբար, առանց տնային հարմարավետ հագուստի անհանր է: Ամուսնու լայն վերնաշապիկը կամ տատիկի խալաթը տարբերակ չեն: Տանը ևս «հինգ գումարածի» տեսք ունենալը ոչ պակաս կարեւոր է, քանի որ կողքին սիրելի էակն է, ում համար միշտ պետք է գեղեցիկ և ցանկալի մնաք: Հղի մայրերի համար տնային հագուստի տեսականին այսօր կբավարարի ցանկացած նորձև կնոջ: Ձեր ընտրության ներքո են և նրբագեղ ժանյակով հագուստ, և հարմարավետ սպորտային իրեր, և գրավիչ մոդելներ՝ «կերակրման համար շղթաներով»:

600x580

Հղիության 8-րդ ամիս

Այս շրջանում փորը հատկապես արագ է աճում և ավելի ու ավելի տպավորիչ չափեր ստանում, ինչը նշանակում է, որ մեջքի և փորի մկանների վրա մեծ բեռ է ընկնում: Հետեւաբար կզգացվի հատուկ նախածննդյան գոտու անհրաժեշտություն: Նման գոտիների մի քանի տեսակներ կան: Առավել հարմարն ու պարզը ժապավաձև մոդելներն են: Դրանք հագնում են ապագա մայրիկի ներքնազգեստի վրայից, ուստի առավել հիգիենիկ են:

600x580

Հղիության 9-րդ ամիս

Այս փուլում անհրաժեշտ է որոշել, թե ինչ հագուստ վերցնեք ձեզ հետ հիվանդանոց, եւ թե ինչ հանդերձանքով եք այնտեղից դուրս գալու: Ծննդատանն ավելի լավ է օգտագործել հիվանդանոցային հագուստը. այն մաքուր է, ինչպես նաև լվանալու կարիք չի լինի: Հետծննդաբերական բաժնի համար հարմար կլինի թե վերնաշապիկը, թե տնական հագուստը, թե պիժաման՝ ճաշակի հարց է: Այնուամենայնիվ, առավել հարմարավետ է խորը կտրցածքով երկար վերնաշապիկը. այն կերակրելիս չի խոչընդոտի մոր շարժումները: Բացի այդ, կզգացվի նաև խալաթի կամ սպորտային հագուստի կարիք, որպեսզի այցելուներին միայն վերնաշապիկով չընդունեք:

Հիվանդանոցից դուրս գրում. սա անպայմանորեն փոքրիկ ֆոտոսեսիա է ենթադրում: Եվ այդ կապակցությամբ արժե զուգվել: Զգեստն ընտրելիս հաշվի առեք. լուսանկարներում դուք լավ տեսք կունենաք միաերանգ պաստելային գույներով զգեստով և ոչ թե խայտաբղետ երանգներով:

Ծննդաբերելուց հետո

Տնային հագուստ արդեն ձե՞ռք եք բերել: Ներքնազգեստ կրծքով կերակրելու համար գնե՞լ եք: Հրաշալի է: Մնում է հարմարավետ հագուստ ունենալ, որով երկար զբոսանքների կհանեք ձեր փոքրիկին: Իհարկե, առաջին հերթին պետք է հաշվի առնել, թե ինչ եղանակ է պատուհանից այն կողմ:

Եթե դրսում տաք է, ապա դուք հեշտությամբ կարող եք ապավինել հղիության եւ մինչհղիության շրջանի հարմարավետ հավաքածուներին: Եթե ցուրտ է կամ վատ եղանակ, ապա լավագույն տարբերակը կլինի անջրանցիկ տաբաթը՝ փքված բաճկոնի հետ: Ինչպես ցույց է տալիս փորձը, այդ իրերը ձեզ կծառայեն ավելի քան մեկ սեզոն, այնպես որ գումար մի խնայեք որակյալ հագուստի համար:

Ընթերցողներին տեղեկացնենք, որ Երևանում, Բաղրամյան 56 հասցեում գործում է «Ապագա մայրիկ» մասնագիտացված խանութը, որտեղ կարող եք գտնել հղիների համար նախատեսված հագուստների ու իրերի լայն ընտրանի:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7611 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Խաղը սկսված է. նորաձևության մեջ է մտել մազերի ներկմնան «փիքսել» ոճը

15.02.2024
Տարբերակ, որը ձեզ կօգնի իրական արվեստի գործ ստեղծել ձեր մազերի վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 364 անգամ
17.04.2024
Դիտվել է 267 անգամ
18.04.2024
Դիտվել է 202 անգամ
19.04.2024
Դիտվել է 170 անգամ
23.04.2024
Դիտվել է 66 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster