Մարտի աստղագուշակ- 2018
07.03.2018
Խոյ
Աշխույժ Խոյերը մարտին կարող են տուժել իրենց չմտածված գործողություններից: Դուք ցանկանում եք ամեն ինչ ու միանգամից, եւ կարող եք մարտին այս ամենը ստանալ, բայց դրա համար ստիպված կլինեք որոշակի ջանքեր գործադրել: Վերահսկեք ձեր զգացմունքները, որպեսզի չունենաք անհարմարություններ՝ կապված բարոյական խնդիրների հետ:
Ցուլ
Հետևողականությունը Ցուլերին թույլ կտա մարտին հասնել իրենց բոլոր նպատակներին: Եթե ցուցաբերեք համառ բնավորություն, ապա գործերը բարեհաջող կընթանան ինչպես կարիերայի, այնպես էլ սիրային հարցերում: Մարտին ձեզ համար հիվանդություններ մի հորինեք, այլ սկսեք ճիշտ սնվել ու պահպանել քնի ռեժիմը: Հիշեք, որ մտքերը նյութական են: Հատկապես Ցուլերի համար՝ մարտին:
Երկվորյակ
Շատ առումներով մարտը Երկվորյակների համար կլինի շատ հաջող ամիս: Չնայած այն հանգամանքին, որ ցանկացած խնդիրից դուք կթաքնվեք, ձեզ սպասում են նոր հետաքրքիր ծանոթություններ եւ հաջողություններ սիրային դաշտում: Մարտին կփորձեք դուրս չգալ ձեր հարմարավետության գոտուց:
Խեցգետին
Խեցգետինների համար մարտը կլինի ինչպես մարտադաշտ: Դուք անընդհատ պետք է պայքարեք ինչ-որ բանի համար, այս նշանի ներկայացուցիչներին սպասվում են շատ հետաքրքիր գործեր: Հենց այս ժամանակահատվածում դուք կարող եք հանգիստ ռիսկերի գնալ եւ ձեռնամուխ լինել նրան, ինչ դուք երկար տարիներ վախեցել եք սկսել: Զարմանալի չէ, որ գարնան առաջին անսվա վերջում Խեցգետինները խիստ հոգնածություն կզգան եւ հանգստանալու կարիք կունենան:
Առյուծ
Առյուծների համար մարտը ճիշտ ժամանակն է խորասուզվելու անձնական կյանքում: Կարիերայի իմաստով մի անհանգստացեք, այլ պարզապես նախաձեռնողականություն ցուցաբերեք: Վերահսկեք ձեր հոգեբանական իրավիճակը, քանի որ ձմեռը ձեզանից զգալի ուժեր է խլել: Ավելի շատ զվարճացեք և հարաբերվեք մտերիմերի հետ:
Կույս
Կույսերը մարտին ստիպած կլինեն լարվել: Բոլոր կուտակված խնդիրները դուրս կգան ջրի երես եւ անհապաղ լուծում կպահանջեն: Սերը կիշխի ձեր կյանքում եւ լիովին կչեզոքացնի ցանկացած բացասականը: Նաեւ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը եւ մի հապաղեք գնալ բժշկի:
Կշեռք
Մարտը Կշեռքների համար հանգստ կլինի, ճակատագրից անսպասելի շրջադարձեր չպետք է սպասել: Այս ամսվա ընթացքում հարկ կլինի նաև ուշադրություն դարձնել առողջությանը: Այդ պատճառով կարող են ֆինանսական խնդիրներ ծագել: Ինչ վերաբերում է սիրուն, ապա ամեն ինչ ձեր ձեռքերում է: Փորձեք կատարել առաջին քայլը:
Կարիճ
Մարտը Կարիճների համար կլինի երկար մտածմունքների եւ մենության ժամանակաշրջան: Գնացեք ինչ-որ տեղ՝ հեռու բոլոր աղմուկից եւ մտածեք ձեր ապագայի մասին: Աշխատանքային ասպարեզում ակնկալվում է լճացում. մնում է համակերպվել դրա հետ եւ սպասել ավելի բարենպաստ ժամանակների: Սակայն, փոխարենը, մարտին դուք նոր մակարդակի կբարձրացնեք հարաբերությունները ձեր երկրորդ կեսի հետ:
Աղեղնավոր
Մարտի սկզբին Աղեղնավորները կկարողանան սկսել սեփական գործ, ինչի մասին նրանք վաղուց երազում էին: Ազատորեն գործի անցեք, բախտը կուղեկցի ձեզ ամեն ինչում: Ընտանիքում թագավորում է ներդաշնակություն եւ հարմարավետություն, սիրելիները միշտ աջակցում են ձեզ: Ֆինանսական հաջողությունը հնարավորություն կտա մեծացնել բարեկեցության և ընտանեկան հանգստի հանար ծախսերը:
Այծեղջյուր
Այս ամիս Այծեղջյուրները ծարավ են շեշտակի փոփոխությունների: Որոշումները պետք է հանգամանալի ծանր ու թեթև անել՝ անուղղելի սխալներից խուսափելու համար: Ֆինանսական գործերը զգալիորեն կբարելավվեն: Իսկ ահա ընտանիքը կունենա ձեր ուշադրության կարիքը․ փորձեք ամրապնդել հարաբերությունները հարազատների հետ:
Ջրհոս
Այս ամիս ողջ շրջապատը կզգա Ջրհոսների օգնության կարիքը: Եվ դա ուրախություն կպարգևի․ չէ՞ որ ինչ-որ մեկի համար պետքական լինելը ձեզ համար շատ կարևոր է: Ֆինանսական առումով լիակատար կայունություն է: Հնարավոր են հակասություններ գործընկերների եւ հարազատների հետ: Քիչ հավանական է, որ մարտին Ջրհոսներին հաջողվի հանդիպել երկրորդ կեսին:
Ձկներ
Մարտը ձկների համար կդառնա անորոշության ամիս: Աշխատանքում ամեն ինչ չէ, որ ստացվում է այնպես, ինչպես կցանկանայիք, ֆինանսների հետ կապված նույնպես փոքր խնդիրներ կլիներ: Այնուամենայնիվ, բախտը ձեզ կժպտա սիրո մեջ, դուք շրջապատված կլինեք հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությամբ: Շուտով կգտնեք մեկին, ով արժանի կլինի ձեզ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7344 անգամ
Читать на русском
|