Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան

01.03.2018

Հայաստանյան մոդելային աշխարհում տեղի ունեցող իրադարձություննեում հաճախ կարելի է տեսնել Ալիսա Սահակյանին, ում ոճաբանները վստահում են ներկայացնել իրենց ստեղծած հագուստները կամ աքսեսուարները:

Մոդելային ոլորտում առաջին քայլերն արեց 18 տարեկանում՝ բեմական պահվածքը հղկելու համար հատուկ դասընթացներ անցնելով: Հարազատ բուհում՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, էլ նվաճեց առաջին տիտղոսը՝ 2011-ին դառնալով «Միսս Բրյուսով» մրցույթի հաղթող: Հենց այս համալսարում էլ ստացավ մագիստրոսի կոչում՝ հանրության հետ կապերի մասնագիտացմամբ:

600x580

Մոդելային աշխարհում Ալիսան ճանաչում ստացավ 2012 թվականին Վրաստանում կայացած «Էլիթ մոդել» մրցույթից հետո, որտեղ ըստ արժանվույն ներկայացրեց Հայաստանը:

Ալբանիայում կայացած The Miss Globe 2016 մրցույթում Ալիսա Սահակյանին շնորհվեց «Միսս ընկերություն» կոչումը: Հայ մոդելն առանձնակի հպարտությամբ է նշում, որ տիտղոսակրին որոշել են բացառապես մրցույթի մասնակիցները:

600x580

Արգասաբեր էր նաև 2017-ը. նոյեմբերին մասնակցելով Չինաստանում կազմակերպված Miss Model of the World մրցույթին՝ արժանացավ «Լավագույն երեկոյան զգեստ» մրցանակին:

Ալիսայի հավաստմամբ՝ ծնողները խրախուսում են իր մոդելային գործունեությունը և հպարտանում հաջողություններով: Ներկայում էլ լուրջ մտադրություններ ունի առաջանալու մոդելային կարիերայում:

600x580

-Մոդել լինելն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ՝ մրցույթներին մասնակցելով ճանապարհորդում ես, ճանաչում տարբեր երկրներ ու մշակույթներ, ձերք բերում նոր ընկերներ: Իսկ ամենահաճելին ու պատասխանատուն այն է, երբ ներկայացնում ես քո երկիրը, գիտակցում, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը: Չափազանց հաճելի է, երբ միայն քեզ ճանաչելով՝ մարդկանց մոտ ցանկություն է առաջանում այցելել Հայաստան,-անկեղծանում է Ալիսա Սահակյանը։

Այնուամենայնիվ, մոդելի գնահատմամբ՝ ոլորտում առկա են բազում դժվարություններ ու բացթողումներ:

 600x580

- Հայտնի է, որ մոդելային ասպարեզը Հայաստանում կատարյալ վիճակում չէ։ Այս աշխատանքը չես կարող դիտարկել որպես հիմնական և այն կայուն եկամուտ չի ապահովում: Ձմռանն, ընդհանրապես, այս գործունեությունն արջի նման քուն է մտնում: Գրեթե բոլոր աղջիկներն էլ մոդելային գործին վերաբերվում են որպես եկամուտի կողմնակի աղբյուրի,-կիսվում է Ալիսան:

Մեզանում ցուցադրությունների առաջարկներն էլ շատ չեն, ինչից էլ մոդելների շրջանում սկիզբ է առնում անզիջում մրցակցություն: Երբեմն՝ աղջիկները բաժանվում են խմբերի՝ ելնելով ընդհանուր հետաքրքրություններից. այդպես ավելի դյուրին է լինում շուկայում դիմագրավել մրցակցությանը:

600x580

-Երբեմն անգամ շրջանառության մեջ են դրվում ամենատարբեր ասեկոսեներ՝ մրցակիցներին չեզոքացնելու համար: Սա նույնպես ոլորտի ոչ լիարժեք կայացվածության հետևանք է,- ասում է Ալիսա Սահակյանը:

Սիրելով մոդելային գործը՝ Ալիսան հետևողականորեն պարապում է, հղկում, կատարելագործում իր հմտությունները: Կտրականապես դեմ է ծխելուն, առողջ ապրելակերպի ջատագով է, ակտիվորեն զբաղվում է սպորտով:

600x580

Տեքստը և լուսանկարները՝  Մերի Սելումյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 3757 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Ես շնչում և ապրում եմ երաժշտությամբ»․ Լինա Խաչատրյան

22.12.2018
Զարմանքս ոչ թե նրանից է, որ զբոսաշրջիկներով լի սրահում, իրոք, Լինա Խաչատրյանն էր ելույթ ունեցողը, այլ, որ բուլվարյան ձայնային ալեկոծության մեջ ճանաչեցի նրա ձայնը։

Քիմ Քարդաշյանը՝ աղմկահարույց սեքս-տեսանյութի, անձի երկվածության և ինտիմ հարաբերությունների մասին

22.10.2018
Քիմ Քարդաշյանը շարունակում է աշխարհին ապացուցել, որ ոչինչ չունի թաքցնելու։

Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան

01.03.2018
Հայաստանյան մոդելային աշխարհում տեղի ունեցող իրադարձություննեում հաճախ կարելի է տեսնել Ալիսա Սահակյանին, ում ոճաբանները վստահում են ներկայացնել իրենց ստեղծած հագուստները կամ աքսեսուարները:

Թատրոնը` ստեղծագործական կյանքով ապրելու հնարավորություն․ Կարինա Հարությունյան

03.10.2017
Քչերին է հաջողվում իրականություն դարձնել մանկության իրենց երազանքը։ Վերջիններիս թվում, իրավամբ, կարելի է դասել Կարինա Հարությունյանին:

Երբ մոդելն ինքն է ֆոտոխցիկը վերցնում ձեռքը. Մերի Սելումյան

24.07.2017
Թեև ինքն իրեն արհեստավարժ չի համարում, բայց թե մոդելային, թե լուսանկարչական ոլորտում հասցրել է շարժել մասնագետների ու արվեստասերների հետաքրքրությունը:

Երևանի տարբեր բրենդային խանութների տեսականին՝ մեկ հարթակում

07.06.2017
Համացանցում օրեցօր ավելանում է ինտերնետ խանութների և օնլայն վաճառքի հարթակների թիվը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2019 08:14
Գլխով պատին խփվելով` կարելի է կորցնել ժամում 150 կալորիա. ապշեցնող փաստեր մարդկային մարմնի մասին։
25-06-2019 08:10
Տարվա ընթացքում հաճախ հանգստացող մարդկանց մոտ նվազում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը. նման եզրակացության են հանգել Սիրակուզիի համալսարանի մասնագետները:
25-06-2019 03:12
Իռլանդացի պլյուս չափի մոդել Իրենա Դրեզին խոստովանել է, որ արտասվել է, երբ տեսել է Instagram-ի օգտատերերի մեկնաբանություններն իր լուսանկարի վերաբերյալ, որում բիկինի է կրում:
25-06-2019 02:16
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են երկրորդ Եվրոպական խաղերը. Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանն առաջին խաղում պարտվել է Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային՝ 0։2, հունիսի 25-ին Լիլիթ Պողոսյանը մրցելու է Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ:
24-06-2019 08:09
Անուշ Էլբակյանը 3-րդ անգամ արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստաընկերության Emmy Award մրցանակին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ հունիսի 2019 թ

01.06.2019
Գրեք ձեր սեփական հեքիաթը ինքներդ: Հունիսին դուք կփայլեք վառ աստղի մնան:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.06.2019
Դիտվել է 1541 անգամ
21.06.2019
Դիտվել է 635 անգամ
19.06.2019
Դիտվել է 586 անգամ
24.06.2019
Դիտվել է 385 անգամ
24.06.2019
Դիտվել է 350 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster