Ցանկանո՞ւմ եք ինել ամենոճայինը գրասենյակում. հեշտությամբ
30.01.2018
Սովորական սև կիսաշրջազգեստի փոխարեն ընտրեք տեքստուրայով կամ նախշազարդով տարբերակ։
Այսպիսի կիսաշրջազգեստը ոչ միայն նրբագեղ տեսք է հաղորդում, այլ նաև տեսանելիորեն ավելացնում հասակը։
Հիանալի լուծում է ցածրահասակ կանանց համար։
Ու՞մ կարելի է զարմացնել սպիտակ բլուզով։ Փնտրեք նոր տարբերակներ, ոճին ավելի ուշադիր եղեք, փորձեք ձեր ամենօրյա կերպարին ավելացնել պաստելային երանգների բլուզներ, որոնք հիանալի զույգ կկազմեն սպիտակ կիսաշրջազգեստին։
Հիշեք 50-ականների հրաշալի դերասանուհիներին, նրանք կրում էին տաբաթ-դուդուկներ բարձր իրանով և կերպարին ավելացնում կատվի աչքերի ձևի ակնոցներ։ Մինչ այժմ տաբաթների այդպիսի ձևն ունակ է ընդգծել կազմվածքը դրական կողմից։
Շատ կանայք համարում են, որ սեքսուալությունն այն է, թե որքան կիպ է նստում հագուստը մարմնին, սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ։ Չափից կիպ հագուստը կարող է ձեզ գռեհիկ ցույց տալ, ոչ թե ոճային և գրավիչ։ Ձեր սեքսուալությունը ինքնվստահության, ազատության մեջ է, այդ պատճառով լայն տաբաթները կարող են հիանալի տարբերակ դառնալ գրասենյակային առօրյայի համար։
Ջինսերը կրեք երկարավուն խիստ ժիլետներով, վերևի հագուստը՝ ըստ ձեր ցանկության։
Անցել են ժամանակները, երբ կաշվե զգեստները կամ կիսաշրջազգեստներն անընդունելի էին ամենօրյա կերպարի համար, այժմ դրանք նոր իշխանություն են ձեռք բերել և դարձել ավելի զուսպ ու լակոնիկ։ Համատեղեք այն վառ տոպերով և ոչ բարձր կրունկով կոշիկների հետ։
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 6032 անգամ
Читать на русском
|