Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչ անել որպեսզի կապրոնե զուգագուկպաները չպատռվեն

08.01.2018

Ոչ մի վատ բան չկա, քան այն պահը, երբ հագնում ես նոր կապրոնե զուգագուլպաներ և երկու րոպե անց տեսնում, որ նրանից «հատ է գնացել»։ Սակայն իմացեք, որ ձեր ձեռքերում է դարձնել այս բարակ իրն ավելի ամուր և երկարակյաց։

Գնեք զուգագուլպաներ ամուր կարերով

Սովորաբար այդ կարերը ոտնաթաթերի վրա են։ Այլ տարբերակ է զուգագուլպաների տակից բարակ կապրոնե գուլպաներ հագնելը, որպեսզի եղունգների և բարակ իրի միջև սահման լինի։

600x580

Խոնավեցրեք ոտքերի մաշկը

Բարակ կապրոնն ավելի հեշտ է ձգել հարթ, խոնավեցրած մաշկին, քան վաղուց չսափրված ոտքերին։

600x580

Ճիշտ չափսով գնեք

Մեծ սխալ կլինի, եթե դուք ձեր վրա ձգեք փոքր զուգագուլպաները։ Լավագույն դեպքում դրանք կպատռվեն հագնելու ընթացքում, վատագույն՝ կարևոր միջոցառման ժամանակ։

Բոլոր տուփերի վրա գրված են չափսերը։ Եթե դուք տատանվում եք երկու չափսերի միջև, ապա ընտրեք մեծը։

600x580

Խնամեք ձեռքերի եղունգները

Ցանկացած անհարթ կամ կոտրված եղունգ զուգագուլպաների թիվ մեկ թշնամին է։ Մեկ փոքրիկ հում, և ամեն ինչ ավարտված է։ Մինչև զուգագուլպաներ հագնելը համոզվեք, որ ձեռքերի եղունգները խնամված վիճակում են։
Մատանիները և ապարանջաներն ավելի լավ է հագնել զուգագուլպաները հագնելուց հետո։

600x580

Զուգագուլպաները սառցախցիկ դրեք

Պարզվում է, որ զուգագուլպաների սառեցումն օգնում է ամրացնել թելերը, դրանք դարձնելով ավելի պինդ։ Սակայն այս ընթացակարգն իր կանոններն ունի։

Թրջեք զուգագուլպաները ջրում, թեթևակի քամեք և դրեք սառցախցիկ ողջ գիշեր։ Հաջորդ օրը դրանք պետք է աստիճանաբար հալչեն սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Երբ զուգագուլպաները չորանան, արդեն պատրաստ կլինեն հագնելու համար։

600x580

Ճիշտ հագեք՝ ոտնաթաթից դեպի ազդր

Պետք չէ լայնացնել զուգագուլպաները մատներով․ այդպես դուք կարող եք պատռել դրանք։ Հավաքեք այն «հարմոնի» նման և զգուշորեն ձգեք ոտնաթաթից սկսած դեպի վերև։

600x580

Զգույշ եղեք ճարմանդների հետ

Ճարմանդներով երկարաճիտ կոշիկները զուգագուլպաների լավագույն ընկերները չեն։ Դանդաղ կոճկեք դրանք և աշխատեք ձեր մատը պահել դրա և զուգագուլպայի արանքում։

600x580

Խնայողաբար լվացեք

Զուգագուլպաները ցանկալի է ձեռքով լվանալ։ Դա լավագույն միջոցն է դրանք պահպանելու համար։ Եթե ամեն դեպքում որոշել եք վստահել այն լվացքի մեքենային, ապա տեղավորեք դրանք լվացքի համար նախատեսված պարկի մեջ։

600x580

Կանգնեցրեք «հատ գնալը»

Նկատելով փոքրիկ «հատը», կարող եք կանգնեցնել դրա զարգացումը եղունգների թափանցիկ լաքի օգնությամբ։ Այն կփակի անցքը և կկանխի աղետը։ Իհարկե կարևոր է, որ այդ անցքը չերևացող հատվածում լինի։

600x580

 LADYNEWS.am

 

Դիտվել է 7870 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդկային հայացք. կանանց դիմահարդարման 5 տարր, որոնք տղամարդկանց անընդունելի են թվում

03.07.2020
Ժամանակակից կանայք սովոր են ամեն օր կոսմետիկա օգտագործել և փորձում են առանց դիմահարդարման տանից դուրս չգալ: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ ներկվված աչքերը և շրթունքները ի օգուտ են լինում կանանց:

Ի՞նչ դիրքով լուսանկարվել, որպեսզի պակաս քաշով երևալ. 10 փորձված հնարք

16.06.2020
Դուք ֆիզկուլտուրայի դասի չեք, որպեսզի զգաստ կանգնեք։ Փորձարկումներ արեք ձեռքերի ու ոտքերի դիրքի հետ կապված, գտեք հաջող դիրքեր:

3 ոչ ակնհայտ նշան, որ ջինսերը ձեզ չեն սազում

19.05.2020
Մի տեղից դուրս է պրծնում, մյուս մասում լայն է, իսկ այստեղ՝ ուժգին սեղմում է...

3 հացահատիկային շիլա, որոնցից պետք է խուսափեն ավելորդ քաշ ունեցողները

12.05.2020
Սովորաբար սպիտակաձավարի շիլան համարվում է բացառապես մանկական ուտեստ: Այնուամենայնիվ, շատ մեծահասակներ նույնպես դեմ չեն այն ուտել: Իսկ ինչու՞...

Ինչ է խորհուրդ տրվում կրել ոչ բարձրահասակ կանանց 2020-ին

09.05.2020
Կներկայացնենք իրական կերպարներ և նորաձև լուծումներ, որոնք տեսողականորեն ավելացնում են հասակը:

Կարանտինի 6 դրական ազդեցություն դեմքի և մարմնի վրա

10.04.2020
Կարանտինը յուրաքանչյուրը տարբեր կերպ է ընկալում, սակայն որոշակի դրական բաներ դրանում կան, հատկապես՝ առողջության ու գեղեցկություն համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-07-2020 11:24
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրության արդյունքում ապացուցել են, որ մահամերձ եւ անգիտակից վիճակում գտնվող մարդը շարունակում է լավ լսել: Համարվում է, որ լսողությունը վերջին զգայարաններից է, որը մարդը կորցնում է մահանալիս:
11-07-2020 11:20
Ամեն տարի հուլիսի 11-ին քաղցրավենիքի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այս համեղ տոնը հորինել եւ առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները՝ 1995 թվականին:
11-07-2020 02:11
Ամերիկացի դերասանուհի, գործարար Գվինեթ Փելթրոուն 14-ամյա որդուն՝ Մոզեսին, հետաքրքիր նվեր է արել: Դերասանուհին դեռահասին նվիրել է փազլ, որն իրենից ներկայացնում է տարբեր ձևերի և չափսերի կանացի կրծքերի պատկեր:  Փազլի պատկերի հեղինակը Բրուքլինից նկարչուհի Ջուլիա Հեֆերնանն է: Այն բաղկացած է 450 մասնիկներից և արժե 40 դոլար:
11-07-2020 01:13
Հասարակական տրանսպորտի բեռլինյան Berliner Verkehrsbetriebe ընկերությունն ուղևորներին հորդորել է ճանապարհորդելուց առաջ չօգտագործել դեզոդորանտ: Դա արվում է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար:
11-07-2020 00:16
Instagram սոցկայքը սկսել է արգելափակել այն կոնտենտը, որում նույնասեռականների բուժման մասին է խոսվում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

LADYNEWS TV
Սիրուշոն ներկայացրել իր նոր՝ անգլալեզու Vision երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2020
Դիտվել է 1669 անգամ
08.07.2020
Դիտվել է 506 անգամ
07.07.2020
Դիտվել է 489 անգամ
10.07.2020
Դիտվել է 397 անգամ
09.07.2020
Դիտվել է 361 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster