Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ինչ է պետք անել Ամանորից օրեր առաջ

27.12.2017

Ի՞նչ է պետք անել Ամանորից օրեր առաջ այն լավ դիմավորելու և հաջողությունը գրավելու համար:

1. Մաքրեք տունը և դեն նետեք անպետք իրերը

Պետք չէ Նոր տարին դիմավորել անպետք իրերով։ Գցեք հինը, որ հայտնվի նորը։

2․ Ամփոփեք տարին

Նստեք և հիշեք պլանավորվածից ինչ եք արել տարվա ընթացքում։ Ինչ է տեղի ունեցել, ինչպիսի արմատական փոփոխություններ են կատարվել ձեր կյանքում, ինչը կցանկանայիք փոխել։

600x580

3․ Գալիք տարվա համար պլաններ կազմեք

Ցանկանում եք նիհարե՞լ, գնալ մարզասրա՞հ։ Մեքենայի համար փո՞ղ կուտակել կամ որևէ նոր բա՞ն սովորել։ Նստեք և գրեք ամեն ինչ։ Սկսեք իրականացնել նախանշվածը հունվարի 1-ից։

4․ Ժամանակ անցկացրեք սիրելիների հետ

Փորձեք ժամանակ գտնել և տեսնվել նրանց հետ ում հետ երկար չէիք կարողանում հանդիպել և կարոտում եք։

600x580

5․ Պլանավորեք ամանորյա ճաշացանկը

Եթե ցանկանում եք զարմացնել հյուրերին կամ անսովոր բան փորձել, ավելի լավ է նախօրոք մտածեք, թե ինչ եք դնելու սեղանին։ Դա թույլ կտա ձեզ նախօրոք գնել անհրաժեշտ մթերքները և չկանգնել վերջին պահերին ձևավորվող մեծ հերթերում։

6․ Ներեք

Երևի թե տարվա ընթացքում դուք կուտակած կլինեք նեղվածություն ընկերներից, հանգամանքներից, մտերիմներից։ Անհաջող բառի, վատ արարքի համար։ Առաջին հերթին ձեզ ազատելու համար ներեք նրանց։

7․ Վատ սովորությունների ցուցակ կազմեք

Եվ հունվարի 1-ից կյանքը նոր էջից սկսեք։ Միգուցե պետք է թողնել ծխել, քնելուց առաջ շատ ուտելը, ամուսնուն սղոցելը, աշխատավարձը ստանալուց միանգամից այն ծախսելը։ Աշխատեք ձեր վրա, դա երբեք ուշ չէ։

8․ Խենթ քայլ արեք

Երկար ժամանակ է, ինչ ցանկանում եք թռչել օդապարիկով կամ դաջվածք անել։ Ուրեմն առաջ։

9․ Լուծեք պարտքերի հարցը

Ամանորը պարտքերով դիմավորելը վատ նշան է։ Վերադարձրեք ինչ-որ մեկից վերցրածը կամ գումարը։ Հիշեցրեք նաև ուրիշներին իրենց պարտքերի մասին։

10․ Ստուգեք առողջությունը

600x580

Տոները բավականին ծանր են լյարդի և ընդհանրապես առաղջության համար։ Հիվանդանոց չընկնելու համար բժշկի այցելեք։ Լինում է այնպես, որ ամբողջ արձակուրդը փչանում է ցավող ատամի պատաճառով, իսկ բուժհիմնարկները կարող են չաշխատել տոներին։ Այնպես որ, նախապես մտածեք այդ ամենի մասին։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7595 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 568 անգամ
22.03.2024
Դիտվել է 254 անգամ
26.03.2024
Դիտվել է 152 անգամ
27.03.2024
Դիտվել է 94 անգամ
28.03.2024
Դիտվել է 71 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster