Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Թարմացնում ենք ինտերյերը ձմռանը

09.12.2017

Եղանակը տանը կախված է ձեզանից, այլ ոչ տարվա եղանակից: Հարմարավետ տեքստիլը, գեղեցիկ ջահերը, նոր նկարը, այս բոլորը հասարակ քայլեր են, որոնք հասանելի են բոլորին:

Քանի դեռ բնությունը մեզ վառ հյութալի գույներ և ջերմություն չի հաղորդում, պետք է նախաձեռնությունը սեփական ձեռրքերը վերցնել: Փոխեք տեքստիլը և դեկորը, դրասանգներ կախեք:


Ձեռք բերեք հարմարավետ տաքուկ ծածկոցներ 

Ե՞րբ, եթե ոչ ձմռանը, պետք է փաթաթվել փափուկ, տաք ծածկոցների մեջ: Բուրդ, քաշմիր, մորթի, թավիշ, այսպիսի տեքստիլը կվերափոխի ցանկացած ինտերյեր և այն կդարձնի «պարուրող»: Օգտագործեք  ծածկոցներ ոչ միայն ննջասենյակում, գցեք մի երկուսը հյուրասենյակի բազմոցին, հյուրերն իրենց միանգամից կզգան ինչպես տանը:

600x580

Կախեք հաստ տեքստիլ պատուհաններին

Եթե ներկայումս ձեր մոտ կախած է կիսաթափանցիկ վարահույր, ապա դրան ավելացրեք հաստեր․ դրանք տունը կդարձնեն ավելի տաք, կպաշտպանեն միջանցահովիկից: Ընտրեք ավելի ամուր և փափուկ կտորներ: Կատարյալ տարբերակ է ունենալ և ամառային, և ձմեռային տարբերակներ: Դա կօգնի ձեզ վերափոխել ինտերյերն ամեն սեզոնին ընդառաջ:

600x580

Տաք փոքրիկ գորգ փռեք

Ձմեռը հիանալի առիթ է մտածել ինտերյերին փամփլիկ և տաքուկ գորգ ավելացնելու մասին: Այն ոչ միայն կթաքացնի, այլ նաև գեղեցիկ տեսք կհաղորդի: Ընտրեք վառ տարբերակ: Ուշադրություն դարձրեք ճիշտ ձևի գորգերի վրա՝ երկրաչափական նկարներով, դրանք այժմ թրենդային են:

600x580

Լուսավորության մի քանի սցենարներ ստեղծեք

Ձմռանն անհրաժեշտ կլինի բազմաշերտանի լուսավորություն: Երեկոյան պարտադիր չէ միացնել ընդհանուր լույսը, կարելի է սահմանափակվել կանգուն էլեկտրալամպի լույսով: Ավելացրեք նաև սեղանի էլեկտրալամպ կամ դեկորատիվ լուսակալ լույսը գեղեցկացնող նյութերից՝ ապակուց, խրուստալից:

Փոխեք նկարները

Նկարները և լուսանկարները, որոնք երկար ժամանակ կախված են պատերից կարող են ձանձրացնել: Փոխեք դրանք թեմատիկ պատկերներով՝ ձյան, ամանորյա թեմատիկայով, ձմեռային բնապատկերներով: Նույնիսկ այդպիսի մանրուքը թույլ կտա թարմացնել սովորական ինտերյերը: Կամ հակառակը, կախեք որևէ նոր պայծառ իր՝ տրամադրությունը բարձրացնելու համար:

600x580

Դրասանգներ

Դրասանգները պետք են գալիս բնակարանը Ամանորին ընդառաջ զարդարելու համար: Սակայն տոնի ավարտից հետո մի շտապեք պահել դրանք: Թափանցիկ սաձորի մեջ դրանք ջերմություն և հարմարավետություն կպարգևեն ձեր բնակարանին:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7115 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 576 անգամ
22.03.2024
Դիտվել է 256 անգամ
26.03.2024
Դիտվել է 158 անգամ
27.03.2024
Դիտվել է 105 անգամ
28.03.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster