Նուշի յուղ. լավագույն խնամքը ձեր մաշկի և մազերի համար
06.12.2017
Նուշի յուղը հայտնի է որպես «գեղեցկության յուղ» արդեն ավելի քան 8000 տարի: Ինչի է այն ընդունակ:
Նուշի յուղը պարունակում է շատ լինոլային և օլեինային թթուներ, վիտամիններ А, F,Е և В2, մագնիում, ֆոսֆոր, ցինկ, կարոտիններ և շատ այլ օգտակար նյութեր:
Ինչպես կարելի է այն օգտագործել.
1. Կրեմ կոպերի համար
Նուշի յուղն ունի թեթև նյութակազմվածք և չի հանգեցնում այտուցվածությունների, այդ պատճառով այն, նույնիսկ, կարելի է քսել կոպերի ներքևի մաշկին` հարթեցնելու համար աչքերի շուրջ մանր կնճիռները:
2. Հակատարիքային կրեմ դեմքի համար
Վիտամին Е-ի մեծ պարունակության շնորհիվ նշի յուղը կարող է ծառայել որպես հիանալի երկընտրանք կնճիռների դեմ կրեմների համար: Այն կհարթեցնի դեմքի մաշկը` վերադարձնելով նրան առաձգականություն և տոնուս, կձգի դիմագիծը ու կթարմացնի մաշկի գույնը:
3. Կրեմ ձեռքերի համար
Յուղի մեջ պարունակող մեծ քանակության վիտամին А-ն օգնում է խոնավեցնել դեմքի մաշկը և պաշտպանել այն շրջակա միջավայրի և մաքրող միջոցների բացասական ազդեցույթունից:
4. Միջոց ակնեի դեմ
Խնդրահարույց մաշկ ունեցողները կգնահատեն նուշի յուղի հակաբակտերիալ կարողությունները, որը նա ապահովում է շնորհիվ նրա մեջ պարունակող վիտամին F-ի: Քսեք խնդրահարույց տեղերին գիշերը և առավոտյան ակնեից հետք չի մնա:
5. Որպես մազերի արագ աճի միջոց
Մերսեք նշի յուղը մազերի արմատների մեջ շաբաթը 2-3 անգամ և դրանց աճը կարագանա երկու անգամ:
6. Միջոց այրվածքների դեմ
Խոնավեցնելով, հանգստացնելով և հանելով կարմրածությունը, նուշի յուղը հիանալի միջոց է այրվածքների դեմ: Նշանակություն չունի` դուք այդ այրվածքը ստացել եք հանկարծակի կպնելով տաք թավային, թե արևից:
7. Մաքրող լոսյոն
Նուշի յուղն ունի թեթև նյութակազմվածք և արագ ներծծում ու հանում է նույնիսկ ջրակայուն դիմահարդարումը:
8. Որպես հակացելյուլիտային միջոց
Մարմնի մաշկը կփոխվի, եթե այն մերսել նուշի յուղով. մակերեսը կդառնա ավելի հարթ, ձիգ, կվերադառնա էլաստիկությունը: Բացի այդ նշի յուղը օգնում է լայնացած մաշկի դեպքում:
9. Նուշի յուղը որպես դիմակ մազերի համար
Եթե լավ քսել նուշի յուղով մազերի դիմակը նրանց ողջ երկարությամբ, փաթաթել սրբիչով և թողել մեկ ժամ, այնուհետև լվանալ գոլ ջրով, մազերը կդառնան հարթ, փայլուն և ավելի մեծ ծավալ կունենան:
10. Որպես նիհարելու միջոց
Օրական մեկ ճաշի գդալ նուշի յուղը կօգնի մաքրել աղիները գազերից և շլակներից ու ձեր որովայնը կդառնա նշանակալիորեն ավելի տափակ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8626 անգամ
Читать на русском
|