Կայացավ Միսս Ladynews-2017 մրցույթի մրցանակաբաշխությունը
04.12.2017
Դեկտեմբերի 3-ին Farren Wedding SALON-ում տեղի ունեցավ Միսս Ladynews-2017–ի մրցանակաբաշխությունը։
Մեկ ամիս տևած մրցութային մարաթոնում հաղթող ճանաչված և Միսս Ladynews-2017 հռչակված Սուսաննա Մելիքսեթյանին, Վիցեմիսս LADYNEWS-2017-ի կոչումը նվաճած Ամալյա Ավետիսյանին, «LADYNEWS․am-ի համակրանք»-ին արժանացած Նարա Բաբայանին և Ամենաֆոտոգենիկ մասնակից ճանաչված Թամարա Իսախանյանին շնորհավորեցին և իրենց մրցանակները շնորհեցին LADYNEWS․am-ի, Fitness club Olympia կենտրոնի, Mood cosmetics խանութ-սրահի ներկայացուցիչները։ Farren Wedding SALON-ի տնօրինությունը հայտարարեց, որ մրցույթի բոլոր՝ 26 մասնակցից յուրաքանչյուրին, ով առաջիկա մեկ տարում երջանկություն կունենա կազմակերպելու իր հարսանյաց հանդեսը՝ հարսի զգեստը և հարսանեկան մյուս աքսեսուարները կտրամադրվեն 50 % զեղչով:
Այնուհետև հաղթողներն անցան իրենց համար ամենասպասված արարողությանը․ նրանց սպասվում էր ֆոտոսեսիա Selumyan photography-ի լուսանկարիչ Մերի Սելումյանի կատարմամբ, որն անցկացվեց Farren Wedding SALON-ի տրամադրած շքեղ հագուստներով ու աքսեսուարներով:
Մինչ այդ լեդիները եղան Faby Studio գեղեցկության սրահում, որտեղ բարձրակարգ մասնագետներ Լուսինե Սահակյանը և Հեղինե Սարգսյանն իրականացրեցին նրանց դիմահարդարումը և վարսահարդարումը։
Թե ինչ ստացվեց ֆոտոսեսիայից, LADYNEWS․am-ը կներկայացնի առաջիկայում։ Իսկ այժմ՝ դրվագներ կիրակնօրյա իրադարձություններից։
LADYNEWS.am Դիտվել է 3680 անգամ
|