6 հիմնարար կանոն՝ 30-ից հետո մաշկը խնամելու համար
02.12.2017
Երեսունն արդեն այն տարիքն է, երբ ժամանակն է լրջությամբ զբաղվելու խնամքով` հետաձգելու համար տարիքային անդառնալի փոփոխությունները: Եթե դուք համարում եք, որ 30-ից հետո մաշկին անհրաժեշտ է որևէ ինտենսիվ բան, ապա դուք իրավացի եք:
Ժամանակն է սկսել խնամել դեմքի մաշկն ամենայն լրջությամբ: Սակայն, իհարկե, իրականում ամեն ինչ այդքան վախենալու չէ, որքան թվում է:
Պետք է հետևել 6 հիմնարար կանոնների.
Լվացվեք օրը երկու անգամ: Երբեմն մենք դա չենք անում քնելուց առաջ, եթե կարիք չի լինում հանել դիմահարդարումը: Սակայն դա սխալ է: Լվացվելու համար օգտագործեք նուրբ նյութակազմվածքով միջոց:
Շաբաթը երկու անգամ պիլինգ արեք կամ սկրաբ օգտագործեք: Այս տարիքում մաշկն արդեն այդքան արագ չի վերականգնվում, ինչպես 20 տարեկանում, այդ պատճառով նրան օգնություն է անհրաժեշտ: Այս կերպ դուք կխուսափեք կնճիռներից և ավելի լավ գույն կունենաք:
Օգտագործեք կրեմ՝ աչքերի տակի հատվածի համար: Ինտենսիվ միջոց դեռ հարկավոր չէ, սակայն լավ խոնավեցնող կրեմն այն է, ինչն անհրաժեշտ է:
Պաշտպանվեք արևից: Տարիքի հետ ուլտրամանուշակագույնն ավելի շատ է վնասում մաշկին և այդ պատճառով SPF պարունակությամբ կրեմն անհրաժեշտ է: Քաղաքային պայմաններում այն կարող է շատ բարձր չլինել՝ 15-20:
Հետևեք քնելու ռեժիմին: Վատ կամ անբավարար քունը կնճիռների գրավականն է: Մի զոհաբերեք լիարժեք գիշերային քունը՝ նույնիսկ սիրելի զբաղմունքի համար:
Օգտագործեք շատ վիտամին Е և С: Դրանք շատ են սպանախում, հատապտուղներում և բուսական յուղերում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6158 անգամ
Читать на русском
|