«Ափսոս, ախր նա կարող էր լավ սերֆինգիստ դառնալ». ահա թե ինչ ասաց աշխարհը, երբ լսեց Բետանի Համիլտոնի հետ կատարված դժբախտության մասին:
13-ամյա Բետանի Համիլտոնը, ով իր տարիքային խմբում սիրողական սերֆինգի չեմպիոնուհի էր, 2003 թ. հոկտեմբերի 31-ին ընկերուհու հետ գնաց Տունելզ Բիչ ծովափ սերֆինգով զբաղվելու: Երբ նա սկսեց ձախ ձեռքով օգնել իրեն ջրում և, աջ ձեռքով տախտակից բռնվելով, ոտքի կանգնել, նրա վրա շնաձուկ հարձակվեց: Ամեն ինչ կատարվեց հաշված վայրկյանների ընթացքում: Շնաձուկը ուսից պոկեց աղջկա ձախ ձեռքն ամբողջությամբ: Հետո հիվանդանոցում Բետանին պատմեց, որ այդ պահին իրեն օգնության է հասել սերֆինգիստ Հոլդ Բրանչալդը և ափ հանել:
Երբ Բետանիին տեղափոխեցին հիվանդանոց, բուժող բժիշկը' Դեւիդ Ռովինսկին, ապշեց. «Շնաձուկը պոկել է ամբողջ ձեռքը: Նա արյան 60 տոկոսը կորցրել է: Անգամ մեծահասակ մարդը չէր դիմանա դրան, իսկ նա դիմացավ»:
Բետանիին վիճակված էր զարմացնել ոչ միայն բժիշկներին ու ընկերներին, այլև դեպքից հետո իրեն «ցավակցող աշխարհին»: Եվ նա զարմացրեց, երբ դեպքից մեկ ամիս անց վերադարձավ ու նորից սկսեց զբաղվել սիրելի ջրային մարզաձևով:
Այժմ էլ իր տարիքային խմբի սերֆինգիստների լավագույն հնգյակում նա իր տեղն ունի: Իսկ այս տարվա սկզբում նկարահանվել է սերֆինգի մասին մի ֆիլմում ' միաժամանակ նշելով, սակայն, որ չունի հավակնություններ Հոլիվուդ մտնելու. «Ինձ համար սերֆինգից կարևոր ոչինչ չկա: Ես սիրում եմ ջրի տարերքը և միակ ցանկությունս կատարելագործվելն է, որ կարողանամ ավելի ու ավելի մեծ ալիքներ նվաճել»:
Իր արատի մասին խոսել չի սիրում. «Ես շատ բաների միջով եմ անցել ու շատ բան եմ սովորել: Երջանիկ եմ ինձ համարում, որովհետև զբաղվում եմ սիրելի գործով: Աշխատում եմ չբարդացնել կյանքս, այլ դառնալ ավելի լավը: Ախր դա հիանալի է»:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: