Խնամք. ինչի մասին են մոռանում կանայք
27.11.2017
Կանացի գեղեցկությունը զենք է: Լինել գեղեցիկ և ինքնավստահ յուրաքանչյուր կնոջ ցանկությունն է: Մարմնի և արտաքինի խնամքը պետք է համալիր լինի:
Ինչի՞ մասին են մոռանում կանայք խնամքի ժամանակ։
Առաջինն առողջ և ամուր քունն է: Դա այն ժամանակն է, երբ օրգանիզմը կարող է հանգստանալ և վերականգնվել: Քնի ժամանակ մաշկը դառնում է ավելի հարթ և մետաքսե, լավանում է նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս են գալիս շլակները: Դրա համար կարևոր է քնի և հանգստի համար օրական ապահովվել 10 ժամ:
Երկրորդը մերսման ընթացակարգերն են: Մարմնի զարգացման պրակտիկան մերսման շնորհիվ մեզ մոտ եկել է Արևելքից և տարածում գտել ու պահանջված դարձել մի քանի տարվա ընթացքում: Գոյություն ունեն մերսման տարբեր ձևեր, սակայն մարմնի գեղեցկության և ներդաշնակության համար լավ է մարմնի ունիվերսալ և դեմքի մաշկի մերսումը: Ավելի լավ արդյունքի հասնելու համար օգտագործում են տարբեր եթերային կամ կոսմետիկ յուղեր: Այս ընթացակարգը դրական ազդեցություն է ունենում և արտաքինի, և ընդհանուր առողջության վրա: Սակայն պետք է հիշել, որ մերսումն արդյունք է տալիս համալիր ընթացակարգն անցնելուց հետո և փոփոխություններ մի քանի ընթացակարգից հետո սպասել անիմաստ է:
Երրորդը՝ հեղուկն է: Լիաժեք և նորմալ առողջություն ունենալու համար կինը պետք է օրական մեկ լիտր ջուր խմի: Դրա մեջ կարելի է ավելացնել կիտրոնի հյութ, մեղր: Ջուրն օրգանիզմում արթնացնում է բոլոր գործընթացները և թույլ տալիս օրգանիզմից ավելի շուտ հանել շլակները: Կատարյալ տարբերակ է սենյակային ջերմաստիճանի ջուրը: Ի դեպ, ջրի ջերմաստիճանը կարևոր դեր է խաղում: Եթե առավոտվանից օգտագործել սառը ջուր, ապա մետաբոլիզմը կկանգնի և անոթները կսկսեն նեղանալ:
Եվ վերջին գործոնը՝ ինքնազարգացումը և սեփական աշխարհայացի ընդլայնումը: Կինն ընտանիքում մոռանում է, որ նա անձ է և առաջին հերթին պետք է հոգ տանի իր մասին: Այս ամենի մեջ ներառում է նաև ինքնզարգացումը, որը կարող է տեղի ունենալ թե հետաքրքիր դասընթացներ հաճախելով, թե սիրած զբաղմունք ունենալով:
Այսպես, թե այնպես, այս ամենն օգնում է ներդաշնակություն գտնել և հասկանալ շրջապատող աշխարհը:
Յուրաքանչյուր կին արժանի է լինել գրավիչ և արտաքինից, և ներքինից, իսկ դրա համար անհրաժեշտ է մշտապես աշխատել ինքներդ ձեր վրա և զարգացնել ձեր ոգին, մարմինը և գիտակցությունը ու միայն այդ ժամանակ կլինի դրական և հարյուր տոկոսանոց արդյունք:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5204 անգամ
Читать на русском
|