Oրական 3 բաժակ սուրճը կպաշտպանի մի շարք հիվանդություններից
21.11.2017
Ապացուցված է, որ սուրճը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա: Գիտնականները խորհուրդ են տալիս խմել օրական երեք բաժակ, քանի որ այն պաշտպանում է մեր օրգանիզմը լուրջ հիվանդություններից:
Բրիտանացի գիտնականների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճն օգտակար է մի քանի ներքին օրգանների համար: Օրինակ, այն 70 տոկոսով նվազեցնում է ցիռոզի զարգացման հավանականությունը և 40 տոկոսով լյարդի քաղցկեղը:
Բժիշկների խոսքով, որպես կանոն լյարդի հիվանդությունները նախանշաններ չունեն: Դիագնոստիկան հնարավոր է միայն հատուկ սարքերի միջոցով, սակայն մարդիկ, ցավ չզգալով, հազվադեպ են դիմում մասնագետներին:
Լյարդի հիվանդության ռիսկերը կարող է նվազեցնել սուրճը: Գիտնականներն եկել են այն եզրակացության, որ ամեն օր երեք բաժակից ոչ պակաս սուրճի օգտագործումը կարող է կանխել լյարդի հիվանդությունների զարգացումը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7502 անգամ
Читать на русском
|