Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Մաշկի և մազերի գեղեցկության համար սուրճի օգտագործման 5 եղանակ

17.11.2017

Աշնանային մռայլ առավոտը, անձրևը և ցրտերի մոտալուտ գալը դժվար թե լավ օգնականներ են առավոտյան անկողնուց «վեր թռնելու», լավ տեսք ունենալու և առույգ լինելու համար: Ինչը չի կարելի ասել թարմ եփած սուրճի մասին, որի բույրը ոչ միայն ձեզ «վեր կբարձրացնի» այլ նաև ձեր տրամադրությունը:

Սակայն պարզվում է սուրճը կարող է նաև շատ բան անել ձեր գեղեցկության համար:


Հակատարիքային դիմակ սուրճից

Դա պայմանավորված է նրանով, որ սուրճը եփելուց հակաօքսիդանտներ են առանձնանում, որոնք հակազդում են մաշկի ծերանալու պրոցեսին և բռնում վնասակար ազատ ռադիկալները: Ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է համատեղել սուրճի ըմբոշխնումը բնական դիմակ քսելու հետ, որը, ի դեպ, բացի օգատակար հատկություններից ունի նաև հաճելի բույր:

Այն բավականին հեշտ է պատրաստել․ 2 ճաշի գդալ եռման ջրով թրջած աղացած սուրճը խառնել 2 ճաշի գդալ սերուցքի և մեկ ճաշի գդալ մեղրի հետ: Քսեք խառնուրդը դեմքին՝ խուսափելով աչքերի կողքի հատվածից և սպասեք 15 րոպե: Այնուհետև լվացեք գոլ ջրով:

600x580

Սուրճից միջոց մազերի և գլխի մաշկի համար

Բոլորին հայտնի են սրճային սկրաբները դեմքի համար ու երևի թե բոլորը գիտեն դրա օգտակարության մասին: Սակայն գլխի մաշկը նույնպես մաքրման կարիք ունի, իսկ մազերը՝ կոտրտվածությունից պաշտպանման և աճի խթանման: Քսելով աղացած սուրճը գլխի մաշկին դուք ստանում եք հիանալի մաքրող միջոց, որը հանում է հնացած հյուսվածքները և ունի տոնուսը բարձրացնող ազդեցություն: Դա մազերի աճի հիանալի խթանիչ է: Իսկ սուրճի մեջ պարունակող հակաօքսիդանտերը պաշտպանում են մազերը կոտրատվելուց:

Խառնեք սովորական քանակության շամպունը ¼ բաժակ աղացած սուրճի հետ: Քսեք խոնավ գլխի մաշկին և մերսեք մեկ րոպեի ընթացքում: Այնուհետև թուլացեք և վայելեք բույրը: Քսեք կոնդիցիոները և լավ լվացեք գլուխը գոլ ջրով:

600x580

Սուրճով սառույց աչքերի տակի պարկերի համար

Մեզանից շատերը բախվում են աչքերի տակի այտուցվածության խնդրի հետ: Դրանցից խուսափելու համար սովորություն դարձրեք ամեն օր այդ հատվածին սառույց դնել: Իսկ կոֆեինը միայն կլավացնի ազդեցությունը:

Թարմ եփած սուրճն առանց նստվածքի սառեցրեք սառույցի համար նախատեսված կաղապարի մեջ: Երբ այն սառի, քսեք դա աչքերի տակի հատվածին, իսկ այնուհետև՝ լվացեք գոլ ջրով:

600x580

Սրճային պիլինգ՝ իսկական հակացելյուլիտային «զենք»

Կոֆեինն իրոք օգնում է ցելյուլիտի դեմ: Նախ այն լավացնում է արյան շրջանառությունը, լայնացնում անոթները: Արդյունքում արագանում է նյութափոխանակությունը և քայքայվում են ճարպերը:

Հավաքեք սուրճի նստվածքը և շրջանաձև շարժումներով քսեք խնդրահարույց մասերին: Այնուհետև կարող եք սուրճի մնացորդները հանել ձիթապտղի օգնությամբ: Ընթացակարգը տևում է 5-10 րոպե: Այնուհետև լվացեք այդ հատվածը գոլ ջրով:

600x580

Սուրճից միջոց ձեռքերի և ոտքերի համար

Այս միջոցը արդիական է ցրտերի գալուն պես, քանի որ հենց այդ ժամանակահատվածում են խնդիրներ առաջանում մաշկի հետ: Կարևոր է իմանալ, թե ինչպե՞ս ճիշտ հետևել և ի՞նչն է սազում հենց ձեր մաշկի համար: Սուրճի ավելացմամբ բնական միջոցները սազում են բոլորին: Դրանք ունեն հանգստացնող ազդեցություն և օգնում են ազատվել ձեռքերի ու ոտքերի կոշտացած մաշկից:

Խառնեք մեկ բաժակ կոկոսի յուղը, կես բաժակ մանր աղացած սուրճը և 1-2 թեյի գդալ վանիլի էքստրակտը: Գոլ օճառաջուր պատրաստեք և ձեռքերը/ոտքերը իջացրեք դրա մեջ 10 րոպեյով: Աստիճանաբար մեկ թեյի գդալով  սրճային միջոցը մերսող շարժումներով քսեք մաշկի վրա՝ արյան շրջանառության լավացման և մաշկի պիլինգի համար: Վերջում լվացեք գոլ ջրով:

 

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 8190 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 640 անգամ
16.04.2024
Դիտվել է 197 անգամ
17.04.2024
Դիտվել է 145 անգամ
18.04.2024
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster