Միսս LADYNEWS-2017. մրցույթ
04.11.2017
Սիրելի լեդիներ, Միսս LADYNEWS մրցույթն այս անգամ անցկացվում է աշնանը` նկատի ունենալով, որ համաշխարհային նորաձևությունը 2017-ի աշնանային սեզոնի համար նախանշել էր վառ և աչքի ընկնող երանգները:
Մրցույթին մասնակցելու համար նոյեմբերի 1-ից սկսած մինչև 30-ը LADYNEWS.am-ի ֆեյսբուքյան էջին տեղադրեք Ձեր ամենագեղեցիկ լուսանկարը: Մեր ընթերցողների ամենաշատ like-երին արժանացած 2 լուսանկարների հերոսուհիները կճանաչվեն հաղթողներ և կարժանանան մրցանակների: Մասնակից ևս մեկ գեղեցկուհու կշնորհվի LADYNEWS-ի համակրանք տիտղոսը, որին կորոշի խմբագրակազմը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 30-ին` ժամը 24.00-ից հետո:
Միսս և վիցեմիսս, ինչպես նաև LADYNEWS-ի համակրանք տիտղոսներին արժանացած լեդիներին սպասվում է անվճար ֆոտոսեսիա Selumyan photography-ի լուսանկարիչ Մերի Սելումյանի կատարմամբ, որը կանցկացվի Farren Wedding SALON-ի տրամադրած շքեղ հագուստներով ու աքսեսուարներով:
Դիմահարդարումը և վարսահարդարումը կիրականացնեն Faby Studio գեղեցկության սրահի մասնագետներ Լուսինե Սահակյանը և Հեղինե Սարգսյանը:
Հաղթողներին սպասվում են նաև արժեքավոր մրցանակներ, այդ թվում՝ մարզիչի հսկողությամբ մեկամսյա անվճար մարզումներ Fitness club Olympia կենտրոնում, նվերներ` Mood cosmetics խանութ-սրահից :
Դուք հմայիչ եք․ սպասում ենք ձեր լուսանկարներին։
LADYNEWS.am Դիտվել է 6237 անգամ
|