Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Չեբուրեկ` պանրով

28.10.2017

Սառն աշնանային փողոցից հետո մեր սիրտն ուզում է տաք տնային չեբուրեկներ և այնպիսի, որ լցոնը շատ լինի:

Ահա հատուկ բաղադրատոմս կաթնաշոռով` հենց այդպիսի դեպքի համար: Պատրաստելու ընթացքում լցոնը դառնում է ձգվող, իսկ պինդ պանիրը համն ավելի հագեցած է դարձնում:

Ավանդաբար չեբուրեկները պատրաստվում են բարակ խմորից, որը տապակելու ընթացքում դառնում է խրթխրթան, սակայն մենք առաջարկում ենք փորձել նուրբ չեբուրեկներ՝ կեֆիրով պատրաստված:

Բաղադրիչներ.

- Կաթնաշոռ` 200 գր
- Կեֆիր` 200 մլ
- Շաքարավազ` 0,5 թեյի գդալ
- Սխտոր` 2 հատ
- Ձեթ` 120 մլ
- Քացախ` 1 ճաշի գդալ
- Սոդա` 0,5 թեյի գդալ
- Աղ` 0,5 թեյի գդալ:

Պատրաստման եղանակը.

600x580

Պատրաստում ենք խմորը.

1. Կեֆիրի մեջ ավելացրեք աղը, շաքարավազը և քացախով հանգչաց սոդան: Խառնեք:

2. Այժմ աստիճանաբար ավելացրեք մաղած ալյուրը` խառնելով ոչ թանձր խմորը:

3. Փաթաթեք այն տոպրակի կամ սննդային թաղանթի մեջ և թողեք 20 րոպե:

Պատրաստում ենք լցոնը.

1. Քերեք պինդ պանիրը և ավելացրեք այն կաթնաշոռին:

2. Այնուհետև ավելացրեք ճզմած սխտորը, աղ արեք և խառնեք այնքան մինչև լցոնը կորցնի փխրունությունը: Այն պետք է առաձգական դառնա:

3. Խմորը բաժանեք 4 մասի: Յուրաքանչյուրը գրտնակեք 5 մմ հաստությամբ:

4. Հավասարապես տեղաբաշխեք լցոնը յուրաքանչյուրի մեկ կեսի վրա, ծածկեք մյուսով և կպցրեք ծայրերը:

5. Փորձեք այնպես անել, որպեսզի չեբուրեկների ներսում որքան հնարավոր է քիչ օդ մնա:

6. Երկու կողմից տապակեք մինչև ոսկեգույն դառնալը:

Լցոնին հիանալի ավելացում կլինի կանաչին, մասնավորապես՝ սամիթը, որը կաթնաշոռի հետ շատ համեղ համադրություն է դառնում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8012 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Վարսակի շիլա' չրերով

06.12.2023
Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով՝ շիլա: 

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Սմբուկով «նավակներ»

27.10.2023
Համեղ, առողջարար և շատ արագ պատրաստվող։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-04-2024 10:44
ԱՄՆ Տեխասի համալսարանի Առողջապահության գիտական կենտրոնի և Շվեդիայի Լունդ համալսարանի բժշկական հետազոտողների թիմը պարզել է, որ հղիության ընթացքում լուրջ բարդություններ ունեցող կանայք ծննդաբերությունից հետո երկար տարիներ վաղաժամ մահվան ռիսկի են ենթարկվում:
17-04-2024 10:42
Իտալական ռեստորանը մեկ շիշ անվճար գինի է առաջարկում հաճախորդներին, ովքեր ճաշի ժամանակ հրաժարվում են բջջային հեռախոսներից։ Վերոնայում գտնվող Al Condominio ռեստորանի սեփականատեր Անջելո Լելլան ասում է, որ նպատակն է խրախուսել ընթրիքի մասնակիցներին զրուցել միմյանց հետ, այլ ոչ թե անընդհատ նայել իրենց հեռախոսներին:
16-04-2024 09:30
Ականջի ցավի հիմնական պատճառը միջին ականջի բորբոքումն է (առաջանում է վիրուսների և բակտերիաների կողմից) կամ նեվրալգիան: Դրանք տարբեր կերպ են արտահայտվում: Երկու հիվանդությունները տարբերելու համար ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: Մինչ այդ ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել՝ ականջների կաթիլներ օգտագործելով, քանի որ այն կարող է ծածկել թմբկաթաղանթը կամ փոխել գույնը տեղային ալերգիկ ռեակցիայի պատճառով: Սա կդժվարացնի ստուգումը:
16-04-2024 09:23
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ «ASVÖ Pamhagen 1» թիմը հաղթել է բոլոր 9 հանդիպումներում:
16-04-2024 07:46
Լոնդոնի Ալբերտ Հոլլում համերգասրահում կայացել է Olivier Awards 2024 մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Լոնդոնի թատերական հասարակության կողմից թատերական ոլորտում մասնագիտական ձեռքբերումների համար։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել մոդել Կարա Դելևինը, երգչուհի Նիկոլ Շերզինգերը, Սառա Սնուկը, Էնդրյու Սքոթը, այլք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 564 անգամ
12.04.2024
Դիտվել է 243 անգամ
16.04.2024
Դիտվել է 150 անգամ
17.04.2024
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster