5 սխալ, որոնք անում են կանանց մեծ մասը ջինսեր լվանալիս
12.10.2017
Մեզանից շատերը ջինսերը գցում են լվացքի մեջ այլ իրերի հետ միասին: Ահա հասարակ խորհուրդներ, ինչպես լվանալ դենիմից իրերն այնպես, որ նրանք ավելի երկար նոր տեսք ունենան:
Շրջեք հակառակ կողմ: Կապ չունի թե լվացքի ինչ ռեժիմ եք դուք ընտրում: Ցանկացած դեպքում, իրերը երբ քսվում են մեկը մեկին վնասում են կտորի կառուցվածքը, ինչը բերում է գունազրկմանը: Որպեսզի այդ էֆեկտը նվազագույնի հասցնեք, շրջեք ջինսը հակառակ կողմ և նոր գցեք լվացքի մեքենայի մեջ: Կոճկեք բոլոր կոճակներն ու ճարմանդները:
Շատ իր մի գցեք մեքենայի մեջ: Որքան շատ է այն լցված, այդքան բացասական է դա անդրադառնում կտորի վրա: Ճարմանդները, կոճակները դիպչում են հարևան իրերին, քերծելով և նույնիսկ ճղելով դրանք: Այնքան իրեր լցրեք, որպեսզի մեքենան ազատ պտտվի:
Ընտրեք լվացքի ճիշտ ռեժիմ: Որքան նոր են ձեր ջինսերը, այդքան ավելի խնայող ռեժիմ պետք է ընտրել: Եթե ունեք ժամանակ և ցանկություն, ապա կարող եք ձեռքով լվանալ: Եթե այդպիսի հնարավորություն չկա, ապա ընտրեք ամենացածր ջերմաստիճանով ծրագիր:
Մի օգտագործեք սպիտակ իրերի համար նախատեսված լվացքի փոշի: Ջինսերը հարկավոր է լվանալ հատուկ լվացքի փոշիով, որն իր մեջ պարունակում է իրերի գունազրկումը կանխող հատուկ բանաձև: Այդպիսի փոշիները պարունակում են բաղադրիչներ, որոնք չեզոքացնում են քլորի ազդեցությունը: Սև ջինսերի համար օգտագործեք սև իրերի համար նախատեսված լվացքի փոշի:
Մի չորացրեք շատ: Ջինսերը լվացքի մեքենայից խոնավ հանեք: Զգույշ դրեք չորանոցին սենյակում կամ պատշգամբում: Եթե ջինսերը հարդուկելու կարիք ունեն, ապա ընտրեք ցածր ջերմաստիճան և հարդուկեք հակառակ կողմից: Դիտվել է 4446 անգամ
|