Կանայք` MG STUDIO-ում
11.10.2017
MG STUDIO ֆոտոստուդիայի գլխավոր թիրախները կանայք են ու բնությունը: Իրենք՝ ստուդիայի հիմնադիրներ Միքայել Գալաջյանն ու Գեղամ Գևորգյանը, հենց այդտեղ են տեսնում կյանքի գեղեցկության խտացումը:
2010 թ-ին հինադրված MG STUDIO-ում իրականացվում են բազմաժանր նկարահանումներ, սակայն ամենահարուստ հավաքածուն հենց կանանց թեմաներովն է` իր ողջ հմայքով, պերճանքով ու խորհրդավորությամբ: Երբեմն կարող են հնչել քննադատական խոսքեր` նկարները չափից ավելի բաց են, սակայն, հեղինակների համոզմամբ` կանացի ուրվագծերը մարմնեղեն չեն ու հավերժ ձգտում են կատարելության:
Միկա Գալաջյանը լուսանկարչությունը սիրել է մանկուց: Ֆոտոգործով զբաղվում է արդեն 14 տարի, երբ տեսողության խնդրի պատճառով ստիպված եղավ թողնել հիմնական մասնագիտությունը` ոսկերչությունը:
Գեղամ Գևորգյանը 8 տարի է, ինչ նկարում է, բայց Յուպիտեր ֆոտո ծառայությունների սրահում աշխատում է արդեն երկու տասնամյակ: Լուսանկարչությանը նրա համար գեղեցիկն արտահայտելու անզուգական միջոց է: Ու ջանք չի խնայվում MG STUDIO-ում ստեղծելու այնպիսի տրամադրող մթնոլորտ, որպեսզի մոդելները կարողանան անկաշկանդ դրսևորվեն, բացահայտեն իրենց կերպարի էությունը:
Ladynews.am-ի ընթեցողներին ներկայացնում ենք կանանց լուսանկարների շարք, որը մեզ տրամադրեցին MG STUDIO-ից:
Մերի Սելումյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3932 անգամ
|