Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մթերքներ, որոնք փչացնում են մեր մաշկը և արագացնում ծերացումը

09.10.2017

Չնայած ներկայիս ժամանակներում շատ են վեճերը սնվելու կանոնների հետ կապված, սակայն գոյություն ունեն մի շարք սահմանափակումներ, որոնք հաշվի առնելու դեպքում կարելի է ունենալ երիտասարդ և գրավիչ արտաքին՝ անկախ ծերացման բնական ընթացակարգից:

Սպիրտային ըմպելիքներ

Ալկոհոլի չարաշահումը երևում է կախված այտերից, կարմրածություններից: Դեմքը կորցնում է հստակ ձևը, առաջանում են ծալքեր քթի և շուրթերի հատվածում: Կնճիռները հստակ երևում են աչքերի և քթարմատի մոտ:

Առաջանում է անոթային ցանց և մաշկը դառնում է չոր: Այդպիսի տեսք է ունենում հեղուկազրկված մաշկը: Իսկ չորությունը ալկոհոլի հետևանք է, առավել ևս, եթե այն շաքար է պունակում: Ալկոհոլը քայքայում է կոլագենը, որը մեր մաշկային ծածկույթի շինանյութն է: Ամենամեծ վտանգը պարունակում են կոկտեյլները և լիկյորները:

Լուծում կարող է լինել իրավիճակի վերահսկումը: Չի կարելի օգտագործել ալկոհոլային խմիչքներ երկու օր իրար հետևից: Օրգանիզմը պետք է հասցնի հանգստանալ: Ավելի լավ է նախապատվությունը տվեք չոր գինիներին կամ շաքարի նվազագույն պարունակությամբ ըմպելիքներին: Քչացրեք չափաբաժինը և, բնականաբար, ավելի շատ ջուր խմեք խնջույքների ժամանակ:

Շաքար

Շատ քաղցր սիրող մարդուն շատ հեշտ է նկարագրել: Եվ ամենևին պարտադիր չէ միայն ավելորդ քաշի օգնությամբ: Սովորաբար այդպիսի մարդկանց հաճախ անհանգստացնում են մաշկի վրայի ցանը, ճակատի վրայի կնճիռները և աչքերի տակի կապտուկները: Իսկ դեմքի մաշկը նրանց մոտ խամրում է:

Դա կապված է նրա հետ, որ շաքար պարունակող մթերքներում չափից ավել պարունակվող գալյուկոզան միանում է կոլագենին: Արդյունքում առաջանում են գնդիկներ՝ ձևավորված կոլագենային թելիկներից:

Հետևյալ խնդրի լուծումը ակնհայտ է՝ պետք է կրճատել օգտագործվող շաքարի և բարդ ածխաջրերի քանակը և անցնել հասարակների: Վնասակար մթերքներից են գազավորված քաղցր ըմպելիքները, որոնք պարունակում են ոչ միան շաքար, այլև ածխաթթու, ինչը և թունավոր խառնուրդ է մարդու օրգանիզմի համար:

Կաթ

600x580

Երևի թե, այն ամենավիճելի մթերքն է մարդու սննդակարգում: Ոմանք պնդում են, որ կաթը փրկում է մարդկանց կալցիումի պակասից, իսկ ոմանք հակառակը՝ գտում են, որ կաթի բոլոր բաղադրիչները վնասակար են մարդու համար: Միաժամանակ կաթ սիրող մարդուն նույնպես հեշտ է բացահայտել:

Սովորաբար նրանց դեմքին շատ են սպիտակ բշտիկները: Աչքերի տակ կապույտ է և այտուցված: Տարիքի հետ վիճակը էլ ավելի է վատանում, քանի որ օրգանիզմն ավելի դժվարությամբ է մարսում լակտոզան: Խնդիրը կարելի է լուծել միայն հրաժարվելով կաթնամթերքից:

Աղ

Աղի ավելցուկը օրգանիզմում կարող է արտահայտվել աչքերի տակի կապտուկներով և այտուցվածությամբ: Այնպիսի տպավորություն է, որ մարդը մշտապես հոգնած է: Այս դեպքում կօգնի օգտագործվող աղի քանակի լիովին վերահսկումը, քանի որ դրանից ամբողջությամբ հրաժարվելը նույնպես խորհուրդ չի տրվում:

Գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք ցանկալի է ամբողջապես բացառել կամ առնվազն կտրուկ նվազեցնել օգտագործման մեջ: Եզրակացությունը սակայն մեկն է, ճիշտ սնունդը ոչ միայն առողջության, այլև առողջ մաշկի գրավականն է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6296 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Այս հոտը քաղցկեղի հիմնական ախտանիշններից է. ստուգեք ինքներդ ձեզ

03.11.2023
Հիվանդությունը չխորացնելու և հաջող բուժման հնարավորություն թողնելու համար արժե ուշադրություն դարձնել նույնիսկ պակաս ուշագրավ բաներին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 563 անգամ
22.03.2024
Դիտվել է 253 անգամ
26.03.2024
Դիտվել է 152 անգամ
27.03.2024
Դիտվել է 92 անգամ
28.03.2024
Դիտվել է 69 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster