Ինչպես պետք չէ ներկել շրթունքները. 5 սխալ, որոնք անում են գրեթե բոլոր կանայք
06.10.2017
Եթե վերջերս աչքերի վառ դիմահարդարում արդեն ավելի քիչ ենք անում, ապա շրթներկն ավելի հաճախ ենք օգտագործում: Իսկ համոզվա՞ծ եք, որ ճիշտ եք քսում շուրթերը:
Շրթներկը մեզ գեղեցկացնում է, երիտասարդացնում, ավելի խնամված տեսք է հաղորդում: Սակայն դա այն դեպքում, եթե ճիշտ է քսված: Սխալները կարող են հակառակը` տարիք ավելացնել և դեմքին հոգնած, հիվանդոտ տեսք հաղորդել:
Ի՞նչն սխալներ ենք մենք ավելի հաճախ անում շուրթերը քսելիս:
Սխալ 1․ շրթներկը քսում ենք չոր, թեփոթած շրթունքների վրա
Այս դեպքում կոսմետիկան խցանվում է մանր կնճիռիկների մեջ: Սովորություն դարձրեք կանոնավոր կերպով խնամել շուրթերը փափուկ միջոցով կամ մեղրով:
Սխալ 2․ փրայմեր չօգտագործելը
Եթե սիրում եք շրթներկ քսել, ապա հոգ տարեք, որպեսզի կոսմետիկան չլողա, առավել ևս՝ շուրթերի գծով: Դա ոչ միայն տգեղ է դիտվում, այլ նաև տարիք է հաղորդում:
Սխալ 3․ վրձին չօգտագործելը
Վրձնի օգնությամբ շրթներկն ավելի հարթ է նստում, լույսի և ստվերի խաղն ավելի լավ է ստացվում:
Սխալ 4․ չափազանց մուգ կոնտուրը և բացացված մեջտեղի հատվածը
Առաջինը՝ դա դեմքին խիստ տեսք է հաղորդում: Երկրորդը՝ դա հնացած որոշում է: Եթե չեք ցանկանում, որպեսզի ձեր շրթներկը լղոզվի, ուրեմն քսեք այն վրձինով, տպտպացնող շարժումներով, այնուհետև անձեռոցիկով թաթախեք շուրթերը և կրկին քսեք շրթներկը: Մեկ անգամ էլ կրկնեք ընթացակարգը:
Սխալ 5․ նյուդային շրթներկի օգտագործումը
Որքան տարիքով է կինը, այդքան ավելի վատ է նրա վրա նայվում շրթներկի բաց մարմնագույն երանգը: Այն օգտագործելու ժամանակ շուրթերն ուղղակի կորում են դեմքի վրա: Եթե դուք շատ եք սիրում նյուդը, ապա ընտրեք ձեր շուրթերի երանգի ամենամուգը: Սակայն ավելի լավ տարբերակ կլինի օգտագործել վառ շրթներկները:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9289 անգամ
Читать на русском
|