Այս միջոցի օգնությամբ ձեր զարդերը կփայլեն նորի նման
26.09.2017
Կանայք շատ են սիրում զարդեր: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր նախապատվությունները: Լինեն դրանք մատանիներ կամ ապարանջաններ, մենք կարող ենք կրել դրանք ամեն օր, առանց հանելու: Հետևաբար մենք լավ գիտենք, որ ժամանակի ընթացքում մետաղները մգանում են և կորցնում փայլը:
Բարեբախտաբար կան միջոցներ, որոնք օգնում են զարդերին նոր տեսք հաղորդել:
Ահա այդ միջոցներից մեկը.
- 1 ճաշի գդալ աղ - 1 ճաշի գդալ սոդա - 1 ճաշի գդալ աման լվանալու միջոց - 1 բաժակ ջուր - Մեկ կտոր փայլաթիթեղ:
Ամեն ինչ շատ պարզ է․
1․ Տաքացրեք ջուրը
2. Փայլաթիթեղը դրեք կաթսայի հատակին
3. Տաք ջուրը լցրեք վրան:
4. Ավելացրեք մնացած բաղադրիչները:
5. Դրեք զարդերը կաթսայի մեջ և թողեք 5-10 րոպե:
6. Այնուհետև ողողեք զարդերը գոլ ջրով և սրբեք սրբիչով:
Պատրաստ է: Այժմ ձեր զարդերը կարծես նորը լինեն: Վայելեք։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7279 անգամ
Читать на русском
|