Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ամաչում եմ տրանսպորտ նստել․ աղջկական արժանապատվությունս թույլ չի տալիս

22.09.2017

Ամեն օր առավոտյան սթրես եմ ապրում նայելով, թե մայրաքաղաքի բնակիչները ինչպես են երթևեկում հասարակական տրանսպորտով:

Շուրջ երեսուն հոգի կանգառում սպասում են, որ մոտեցող երթուղայինում գոնե մի ասեղ գցելու տեղ լինի, մի կերպ խցկվեն ու ճմրթվելով հասնեն աշխատատեղ կամ դասի:

Ժամանակավորապես շախմատի ձիու կեցվածք ընդունելով սեղմվում են դիմացի կանգնածին, այդ մեկը՝ հաջորդին… ու այդպես շարունակ․․․ Տրանսպորտը, որը գալիս է, ու, թվում է, թե այլևս խցկվելու տեղ չկա, հրաշքի պես մեծացնում է տարողունակությունը և, արի ու տես, որ ևս երեք հոգու հոջողվում է խցկվել-հարմարվել: Ի՞նչ անեն՝ ստիպված են, ուշանում են:

600x580

Չգիտես ինչու, հասարակական տրանսպորտից օգտվողների գերակշիռ մասը կանայք ու աղջիկներ են․ տղամարդիկ, անհասկանալի տրամաբանությամբ, կամ մեքենաների ղեկին են կամ տաքսիների մեջ։ Ու, հակառակի պես, տրանսպորտից օգտվող հատուկ կենտ տղամարդկանց մեջ հաճախ են հանդիպում անբավարարվածները։ Սրանց դուր է գալիս սեղմված-հպված կեցվածքը, ու հարմար առիթը բաց չեն թողնում․․․

Ուշադիր՝ չպետք է հանգել նոր, տպավորչ զգեստդ, որը կարող է մեկի աչքը շոյել ու․․․ անախորժություն առաջացնել: Չպետք է հագնել նոր կամ խնամված կոշիկներ, որովհետև, միևնույն է` տրանսպորտում դրանք մի քանի անգամ տրորվելու են: Աշխատատեղ հասնելուց զգալի ժամանակ է պետք՝ ուշքի գալու, տեսքդ կարգավորելու համար:

600x580

Դե՝ բաց պատուհաններից անգթորեն թափանցող արևն էլ այնքան ուժեղ է տաքացնում, որ ուղևորները քրտնխաշ են լինում։ Ու թե պատահական մի նստատեղ էլ ազատ լինի՝ կգերադասես չնստել այրող «աթոռին»։ Ասեմ, որ նամակով դիմել եմ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ առաջարկելով, որ տրանսպորտային միջոցներում վարագույներ կախվեն՝ կանխելու համար «արևայրուքների» դեպքերը։

600x580

Անկեղծ լինեմ՝ ամաչում եմ առավոտյան ու երեկոյան տրանսպորտ նստել․ աղջկական արժանապատվությունս թույլ չի տալիս։ Հնարավոր չէ՞ ավելացնել երթուղիների թիվը, գոնե, առավոտյան պիկ ժամերին տրանսպորտային միջոցների քանակն ավելացնել կամ երթուղային տաքսիների փոխարեն ավտոբուսներ շահագործել։ Թեև՝ եղած փոքրիկ ավտոբուսներում էլ պատկերը, գրեթե, նույնն է։

600x580

Տեքստը և լուսանկարները՝ Մերի Սելումյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5493 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հետադեմ Մերկուր․ 2018-ի ամենադժվար ժամանակաշրջանը

11.12.2017
Հետադեմ Մերկուրիի աստղաբանական ժամանակահատվածները կարելի է համեմատել տուրբուլնետային գոտու հետ՝ այդ ժամանակ կենդանակերպի բոլոր նշանների կյանքում տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ:

Լեզուն և դրա ֆունկցիաները

07.12.2017
Ահա մի քանի հետաքրքիր և զարմանալի փաստեր մարդու լեզվի մասին:

Աղմուկը կարող է վտանգավոր լինել հոգեկանի համար

05.12.2017
Հայտնի է, որ աղմուկը կարող է բացասաբար ազդել մարդու լսողության վրա: Սակայն գիտնականները բացահայտել դրա մեկ այլ բացասական կողմ ևս:

Թոփ 3 լավագույն սիրեկանները` ըստ կենդանակերպի նշանների

28.11.2017
Լավ սիրեկան լինելը նշանակում է մարդուն տալ այն, ինչ նրան հարկավոր է և ֆիզիկապես, և զգացմունքային առումով:

Գեղեցկության հրավառություն. եզրափակիչ օրեր

27.11.2017
Հաշված օրեր են մնացել նոյեմբերի 1-ից մեկնարկած Միսս Ladynews-2017 մրցույթին, որի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 30-ին:

Կենդանակերպի այս 3 նշանի տակ ծնվում են հանրահայտ կանայք

22.11.2017
Նրանք գալիս են այս աշխարհ այն ավելի լուսավոր և գեղեցիկ դարձնելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-12-2017 07:58
Գիտնականները պարզել են, որ 18-29 տարեկան մարդկանց տրամադրության վրա զգալի ազդեցություն է գործում մսի գործածումը. դրա կանոնավոր գործածումը հանգեցնում է ուղեղում քիմիական նյութերի կուտակման, որոնք առաջացնում են բավարարվածության զգացում եւ լավացնում են տրամադրությունը:
14-12-2017 07:49
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում բնակվող 30-ամյա Կասի Սալիվանը համարվում է առաջին մարդն աշխարհում, որը երեխա է լույս աշխարհ բերել և՛ որպես կին, և՛ որպես տղամարդ:
14-12-2017 05:01
Համբուրգերները, կարտոֆիլ ֆրին և պիցցան ոչ մի ընդհանրություն չունեն առողջ սննդի և հանգստի հետ. դրանք մեծ քանակով «վատ» ճարպեր են պարունակում, որոնք վատացնում են նյութափոխանակությունը։
14-12-2017 04:53
Նյու Յորքի ռեստորաններից մեկում «բռնաբարությունների սենյակ» է հայտնաբերվել. ավելի վաղ հաստատության տերը մեղադրվել է սեռական ոտնձգությունների համար:
14-12-2017 03:50
Պորտուգալիայում կրոնական աղանդի 6 անդամներ երկարատեւ ժամկետով ազատազրկման են դատապարտվել տղաների դեմ սեռական բռնությունների համար, որոնց թվում եղել են իրենց սեփական երեխաները՝ ծիսական արարողություններ կատարելու պատրվակով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Թարմացնում ենք ինտերյերը ձմռանը

09.12.2017
Եղանակը տանը կախված է ձեզանից, այլ ոչ տարվա եղանակից: Հարմարավետ տեքստիլը, գեղեցիկ ջահերը, նոր նկարը, այս բոլորը հասարակ քայլեր են, որոնք հասանելի են բոլորին:

LADYNEWS TV
Երաժիշտներն ու գիտնականները միավորվել են` փորձելով այնպիսի մի գլուխգործոց ստեղծել, որը դառնա բոլոր ժամանակների ամենաուրախ սուրբծննդյան երգը. այն ստացել է Love՝s Not Just For Christmas անվանումը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.12.2017
Դիտվել է 1181 անգամ
13.12.2017
Դիտվել է 860 անգամ
12.12.2017
Դիտվել է 769 անգամ
09.12.2017
Դիտվել է 583 անգամ
11.12.2017
Դիտվել է 436 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster