Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երբ մոդելն ինքն է ֆոտոխցիկը վերցնում ձեռքը. Մերի Սելումյան

24.07.2017

Շատերի նման ստացած բարձրագույն կրթությունը հեռու էր երազած գործից՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարիչը ներքուստ իրենը չէր, թեև ներկայում էլ այլ ոլորտում է աշխատում։ Բայց ժամանակի հետ հետաքրքրությունները գերակշիռ են դառնում ու, թեև ինքն իրեն արհեստավարժ չի համարում, այդուհանդերձ, թե մոդելային, թե լուսանկարչական ոլորտում հասցրել է շարժել մասնագետների ու արվեստասերների հետաքրքրությունը:

Իր մասին պատմում է.

- Մանկուց երազում էի դառնալ մոդել, հոլիվուդյան դերասանուհի: Դե՝ Հոլիվուդ չհասա, չնայած որոշ դերեր ֆիլմերում ունեցա: Պոդիումն էլ ստացվեց. մի քանի անգամ մասնակցեցի հագուստի ցուցադրությունների: Հետո հասկացա, որ լուսանկարվելն ավելի հոգեհարազատ Է: Ինձ տարբեր կերպարների մեջ էի ուզում տեսնել, մտահղացումներն անսպառ էին:

Ու մի օր էլ որոշեց ինքը դառնա իր մտահղացումների հեղինակն ու ինքն էլ լուսանկարահանի: Մինչև հիմա էլ վստահ չէ՝ տեսախցիկ ավելի շատ գնեց, որ նկարվի, թե ինքը նկարի: Երկուսն էլ շատ է սիրում:

600x580

- Գնեցի ու գնացի դասընթացների Սարգիս Վիրաբյանի մոտ: Մեկ տարի անց, ունեցա անհատական ցուցահանդես «Շրթունքներ» խորագրով: Թեման շատ պատահական մտքումս ծագեց, չէի էլ պատրաստվում անհատական ցուցահանդես բացել: Նկատեցի, որ ենթագիտակցաբար առաջինը ուշադրություն եմ դարձնում մարդկանց շրթունքներին: Նույնիսկ մանուկ հասակում սիրված դերասաններին գնահատում էի իրենց շրթունքների համար: Երբեմն չեմ ուզում շփվել մարդկանց հետ, ում շրթունքները դուրս չեն գալիս՝ առանց հիմնավոր պատճառի:

600x580

600x580

«Շրթունքների» միտքը շատերին տարօրինակ թվաց, չէին պատկերացնում ինչ նկարներ կլինեն: Մարդկանց դեմքերը չէին երևում, միայն շուրթերի հատվածը: Պետք է շրթունքներով իրավիճակ ներկայացնեին, իմաստ հաղորդեին նկարին: Դա մեկ տարի առաջ էր:

Ֆոտոմոդելի աշխատանքին զուգահեռ սկսեց լրջորեն զբաղվել լուսանկարչությամբ: Երկամյա կարճ ժամանակահատվածում մասնակցեց չորս ֆոտոցուցահանդեսների: Սիրված հավաքածուներից է դերասանների՝ Տերյան մշակութային կենտրոնի հայկական տարազներով լուսանկարների շարքը, որը ցուցադրվեց Երևանի պետական կամերային թատրոնի սրահում։

600x580

600x580

- Լուսանկարում եմ տարբեր ոճերում, միաօրինակություն չեմ սիրում: Կարող են լինել թե գունավոր, ուրախ լուսանկարներ, թե տխուր, մռայլ պատկերներ:

Մերի Սելումյանը Facebook-ում վարում է միանգամից երկու լուսանկարչական էջ՝ Selumyan Photography և Colourless Photography: Ցավով է խոսում ժամանակի սղության մասին. այլ աշխատանքները շատ են զբաղեցնում, սակայն նպատակադրված է առավելագույն ժամանակ հատկացնել լուսանկարչությանը:

- Հաճախ ֆոտոսեսիաների ժամանակ աղջիկներն ուրախանում են, որ լուսանկարիչուհու հետ գործ ունեն. այդպես մոդելներն ավելի անկաշկանդ են, և կերպարներն ավելի ամբողջական են բացահայտվում:

Հաճախ Մերիին հրավիրում են տարբեր միջոցառումներ լուսանկարելու, իր խոսքերով ասած. «Նկարում եմ և ուրախանում հարազատի պես»:

www.ladynews.am-ի ընթերցողներին ներկայացնում ենք երկու հավաքածու` մեկում Մերի Սելումյան մոդելն է, իսկ երկրորդում` Մերի Սելումյան լուսանկարիչը:

Մոդել Մերի Սելումյան 

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

Լուսանկարիչ Մերի Սելումյան 

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

Նորայր Զորյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8703 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 635 անգամ
26.03.2024
Դիտվել է 190 անգամ
28.03.2024
Դիտվել է 153 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster