Հղիների սննդակարգ. միս, թե՞ ձուկ
19.07.2017
Ի՞նչն է ավելի օգտակար հղիների և կերակրող մայրիկների համար: Արժե՞ հրաժարվել մեկից, մյուսի օգտին:
Իհարկե ապագա մայրիկին անհրաժեշտ է ստանալ ավելի շատ սպիտակուց և սնուցող նյութեր: Մասնավորապես, սպիտակուցները չեն կուտակվում օրգանիզմում, այդ պատճառով պետք է իրենց տեղն ունենան ամենօրյա սննդակարգի մեջ: Դրանք ուղղակի անհրաժեշտ են ինչպես փոքրիկի առողջության համար, այնպես էլ մայրիկի:
Եթե բուսական սպիտակուցների հետ ամեն ինչ, քիչ թե շատ, պարզ է՝ դրանց աղբյուրները կարող են լինել հացահատիկայինները, լոբազգիները, սունկը, ապա կենդանականի պահով հաճախ վեճեր են ծագում՝ ո՞րը նախընտրել մի՞ս, թե՞ ձուկ:
Մասնագետները համարում են, որ և միսը, և ձուկը պետք է առկա լինեն հղի և կերակրող կնոջ սննդակարգում: Այս երկու մթերքները սպիտակուցի հիանալի աղբյուր են, պարունակում են տարբեր սնուցող նյութեր, որոնք անհրաժեշտ են մայրիկին և փոքրիկին:
Օրինակ՝ միսը երկաթի հիանալի աղբյուր է, ձուկը՝ օգտակար յուղաթթուների: Այդ պատճառով չարժե հրաժարվել դրանցից որևէ մեկից: Մսից ավելի շատ խորհուրդ են տալիս ճագարի, հնդկահավի և հավի միս, իսկ ձուկն ավելի լավ է յուղոտ տեսակներից ընտրել:
Միսը և ձուկը ձեր սննդակարգում պետք է լինեն շաբաթը 4-6 անգամ: Խորհուրդ է տրվում նաև ընտրել ծովամթերքներ և ծովային ջրիմուռներ, որոնք յոդի հիանալի աղբյուր են:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4867 անգամ
Читать на русском
|