Քամելեոն և շողոքորթ: 10 փաստ, որ նա ասում է միայն այն, ինչ ձեզ է դուր գալիս
30.06.2017
Ձեզ թվում է, որ նա ձեզ ամեն ինչում աջակցում է և ընդունում, իսկ նա ուղղակի չի ցանկանում վիճել այս կամ այն պատճառով: Ոչ մի լավ բան և, եթե նկարագրվածը հիշեցնում են ձեզ ձեր հարաբերությունները, արժե մտածել, թե ինչ անել:
Երբեք հակափաստարկներ առաջ չի քաշում
Միշտ համաձայնվում է ձեր հետ: Ձեզ թվում է, թե նա աշխարհի ամենալավ մարդն է, իսկ նա ուղղակի չի ցանկանում վիճել:
Համաձայնվում է և շարունակում հեռուստացույց դիտել
Այո, նրան դուր է գալիս ձեր զգեստը, սակայն ավելի շատ՝ ֆուտբոլը: Երբեմն նա ասում է «այո, հիանալի է», հայացքը էկրանից չկտրելով:
Երբեմն դուք ուղղակի պահանջում եք նրա կարծիքը
Նա հարցերը ականջների արանքով է թողնում կամ ձևանում է կիսաքուն, որևէ հարց չքննարկելու համար:
Դուք ծիծաղում եք նրա կարծիքի վրա
Եթե նա ասում է միայն այն, ինչ ձեզ է դուր գալիս, միգուցե դա ձեր ագրեսիվ պահվածքի արդյունք է: Նրան ավելի հեշտ է համաձայնվել, քան ստանալ քննադատությունների շարան:
Նա հստակ չի պատասխանում
Ոչ մի կառուցողական բան, փոխարենը՝ անորոշ ինչ-որ խոսք: «Ես քաղցած չեմ, կարելի է ուտելիք պատվիրել տուն»:
Նա միանգամից փոխում է կարծիքը, եթե այն ձեր սրտով չէ:
Հաշվի է առնում ձեր էմոցիաները, միանգամից հետ քայլ է անում ու տալիս ձեր սրտի ուզած պատասխանը:
Պատասխանում է և լքում սենյակը
Նրան չի հետաքրքրում այս թեման և ձեր հետագա հարցերը:
Համաձայնվում է, սակայն դժգոհ դեմքի արտահայտություն է ընդունում
Նա չի ցանկանում բացեիբաց վիճել, սակայն ցույց չտալ դժգոհությունը այդ հարցում՝ նույնպես չի ստացվում:
Պատասխանում է՝ «հմմմ»
Այս պատասխանը չի կարելի համարել ոչ համաձայնություն, ոչ էլ անհամաձայնություն: Այդ կերպ նա միշտ ունի հնարավորություն ասել, որ դուք սխալ եք հասկացել:
Ասում է, որ կարևորը միայն ձեր կարծիքն է
Դա նշանակում է, որ նա ընդհանրապես չի ցանկանում որևէ բան լուծել: Նրա համար միևնույն է, այնպես որ ընտրությունը ձերն է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6660 անգամ
Читать на русском
|