Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Դեմքի ճիշտ մաքրում. 5 տարբերակ

15.06.2017

Եթե ձեզ անհանգստացնում է դեմքի մաշկի չորությունը և ձգության զգացումը` ուրեմն դուք, միգուցե, սխալ եք լվացվում:

Մաքրող միջոցն ընտրեք ըստ ձեր մաշկի տեսակի

Գիտե՞ք արդյոք ձեր մաշկի տեսակը: Եթե պատասխանի ժամանակ դուք մտածում եք, ուրեմն պետք է պարտադիր թարմացնեք ձեր մաշկի մասին ինֆորմացիան, քանի որ պետք է ընտրել ոչ միայն խնամքի միջոց, այլ նաև մաքրման պարագաներ:

Օրինակ, եթե ձեր մաշկը չոր է և շատ զգայուն, ցանկալի է ընտրել փափուկ միջոցներ՝ սնուցող կամ հանգստացնող բաղադրիչներով, օրինակ նուշի, վարդի կամ մասուրի յուղով: Իսկ սպիրտ պարունակող և սովորական օճառը պետք է բացառել՝ բացի չորությունից այն ոչինչ չի տա:

Եթե ձեր մաշկը յուղոտ է կամ զուգակցված, ապա առանց անփայլ բաղադրիչների փրփուրի և գելերի, որոնք նվազեցնում են մաշկի յուղի արտադրությունը, չեք կարող:

Նախապատվությունը տվեք փափուկ մաքրող միջոցների: Սկրաբի կոշտ մասնիկները կարող են գրգռել մաշկը, այդ պատճառով ընտրեք փափուկ բաղադրիչներով միջոց: Եվ փորձեք շատ չտարվել այդ ընթացակարգով: Վերին շերտը մահացած հյուսվածքներից մաքրելու համար բավական է ընթացակարգը շաբաթը մեկ-երկու անգամ կատարել:

Օգտագործեք ժամանակակից տեխնոլոգիաները

600x580

Գեղեցկության աշխարհը առանձին մոլորակ է, որտեղ ժամանակը վազում է երկու անգամ արագ: Դեռ տասը տարի առաջ մենք չգիտեինք, թե ինչ է դիմահարդարման ֆիքսատորը, բյութի բլենդերը և սթրոբինգը: Փոխելով դիմահարդարման ծիսակարգը, մենք ուղղակի պարտավոր ենք նորովի նայել մաքրման գործընթացին:

XXI դարում ամեն օր օգտագործելով SPF խնամք, կայուն նյութակազմվածքով տոնային կրեմ, մենք նաև պետք է օգտագործենք նոր, ավելի արդյունավետ մաքրող միջոց՝ հատուկ սարքեր, որոնք ունեն գլխադիրներ՝ մաշկի տարբեր տեսակների համար:

Հատուկ ուշադրություն դարձրեք պարանոցի և աչքերի շուրջ հատվածի վրա

Ոչինչ այդքան չի մատնում մեր տարիքը, որքան պարանոցը: Եթե մենք զգուշորեն խնամում ենք մեր դեմքը, ապա պարանոցի մասին հաճախ մոռանում ենք: Այն նույնպես խնամքի և մաքրման կարիք ունի տոնային կրեմից, փոշուց և օրվա ընթացքում հավաքված կեղտներից:

Ինչ վերաբերվում է աչքերի տակի հատվածին, ապա աշխատեք օգտագործել միայն դրա համար նախատեսված հատուկ միջոցներ:

Մի լվացվեք տաք ջրով

600x580

Ջուրը շատ է չորացնում մաշկը և որքան երկար եք դուք լվացվում, այդքան ավելի վատ: Ավելի վատ է տաք ջրի դեպքում՝ այն վնասում է մաշկի պաշտպանիչ շերտը, իսկ ծակոտիներն ավելի լայնացնում: Մեկ այլ ծայրահեղության մեջ ընկնել և լվացվել սառը ջրով նույնպես խորհուրդ չի տրվում: Այդ պատճառով ուղղակի լվացվեք գոլ ջրով, դա կատարյալ տարբերակ է:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7146 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Երբ է հարկավոր հետաձգել այցը կոսմետոլոգին

13.12.2023
Եվ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս կանոնը խախտելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 545 անգամ
22.03.2024
Դիտվել է 252 անգամ
26.03.2024
Դիտվել է 143 անգամ
27.03.2024
Դիտվել է 83 անգամ
28.03.2024
Դիտվել է 46 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster