Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ շքեղ տեսք ունենալ

01.06.2017

Կանայք շատ ժամանակ են հատկացնում դիմահարդրմանը, քանի որ դրա շնորհիվ կարելի է գրագետ ընդգծել առավելությունները և թաքցնել թերությունները:

Ստորև բերված մի քանի խորհուրդներին հետևելու դեպքում յուրաքանչյուր կին կլինի գեղեցիկ՝ առանց շատ ժամանակ ծախսելու դիմահարդարման վրա:


Ինչպես ստանալ մաշկի հավասար գույն

Դիմահարդարման մասնագետները պնդում են, որ որքան էլ կատարյալ լինի դիմահարդարումը, եթե դեմքի գույնը հավասար չէ, նույնիսկ պրոֆեսիոնալ դիմահարդարումը ձեզ չի վերափոխի: Որպեսզի կանայք հնարավորություն ունենան թաքցնել մաշկի թերությունները, այսօր գոյություն ունեն բազում կոռեկտորներ, կոնսիլերներ և դիմափոշիներ: Այդպիսի միջոցները հիանալի կերպով թաքցնում են մուգ հետքերը և աչքերի տակի հոգնածությունը:

Միջոցների բազմազանության մեջ դուք կարող եք ձեր համար ընտրել օպտիմալ տարբերակ ձեր մաշկի համար: Կարևորը հիշեք, որ կարելի է թաքցնել թերությունները, սակայն մաշկը բուժելու համար անհրաժեշտ է խնամող դիմակներ անել:

Աչքերը դարձնում ենք արտահայտիչ

Աչքերը տեսողականորեն մեծացնելու համար անհրաժեշտ է ներքևի կոպի լորձաթաղանթին սպիտակ մատիտ քսել: Հոնքի տակի հատվածում խորհուրդ է տրվում օգտագործել փայլուն ստվերաներկ: Ինչ վերաբերվում է սև գծերին, ապա այստեղ պետք է զգույշ լինել, առավել ևս, եթե խոսքը գնում է տակի կոպի մասին, քանի որ այդ կերպ դուք աչքերը տեսողականորեն  փոքրացնում եք:

600x580

Փարթամ թարթիչներ

Բաց մազեր ունեցողները շատ հաճախ բողոքում են արտահայտիչ թարթիչներ չունենալուց: Այս դեպքում փրկում է սևաներկը, սակայն այն խորհուրդ է տրվում քսել նախապես դիմափոշիով ծածկված թարթիչներին: Այդ կերպ դուք թարթիչները ավելի փարթամ կդարձնեք:

Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս ներկել թարթիչների միջև ընկած հատվածները, դա կօգնի առավել արտահայտիչ հայացք ստանալ: Այդ հարցում ձեզ կօգնի սև մատիտը:

Հաստ զգայուն շրթունքներ

Այստեղ ամեն ինչ առավել քան պարզ է: Շրթունքները մեծացնելու համար պետք է օգտագործել բաց դարչնագույն գույնի փայլ: Վաճառքում գոյություն ունեն հատուկ միջոցներ շրթունքները տեսողականորեն մեծացնելու համար: Եթե ցանկանում եք շրթունքները հաստ երևան, ապա անփայլ շրթներքը ձեր համար չէ, ավելի ցանկալի է, որ շրթներկը փայլ պարունակի:

Օգտագործելով վերը նշված կանացի հնարքները, դուք միշտ ուշադրության կենտրոնում կլինեք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7314 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Երբ է հարկավոր հետաձգել այցը կոսմետոլոգին

13.12.2023
Եվ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս կանոնը խախտելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 635 անգամ
26.03.2024
Դիտվել է 190 անգամ
28.03.2024
Դիտվել է 154 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster