Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ոճային երևալու 6 տարբերակ` առանց առողջությանը վնաս հասցնելու

15.05.2017

Հաճախ նորաձև լինելու համար մենք մոռանում ենք առողջության մասին և «Գեղեցկությունը զոհաբերություն է պահանջում» արտահայտությունը ուղիղ իմաստ է ստանում:

Ահա տարբերակներ, թե ինչպես լինել նորաձև և պահպանել առողջությունը.

Սքինի ջինսեր և լեգինսներ

Նեղ ջինսերը, ինչպես նաև լեգինսները վտանգավոր են կանանց առողջության համար: Բժիշկների խոսքերով, սեղմելով՝ դրանք խախտում են նյարդերի և մկանների աշխատանքը, խաթարում արյան շրջանառությունը:

Ինչով փոխարինել. Նախապատվությունը տվեք ջինսերի ազատ մոդելներին, օրինակ, ուղիղ ձևին կամ հայտնի «բոյֆրենդներին»:

600x580

Ծանր, մեծ պայուսակ

Այդպիսի աքսեսուարը, որտեղ կա ամեն ինչ, շատ վնասակար է կազմվածքի համար: Երբ մենք ուսի վրա ծանր պայուսակ ենք կրում, ճնշումը մեջքի և ոտքերի վրա անհավասարաչափ է տեղաբաշխվում: Դա փոխում է մարմնի նորմալ դիրքը, ինչը հանգեցնում է ողնաշարի և պարանոցի ցավերի:

Ինչով փախարինել. Եթե դուք պետք է շատ իր վերցնեք ձեր հետ, ավելի լավ է ուսի պայուսակ կրեք, որը, ի դեպ, այժմ շատ նորաձև է:

600x580

Բարձր կրունկներ

Բարձրակրունկով քայլելու ժամանակ քաշը տեղափոխվում է ոտնաթաթի առջևի հատված: Միաժամանակ կինը ուժեղ ճկվում է գոտկատեղի հատվածում: Այդ ամենը բացասաբար է ազդում ոչ միայն ոտքերի առողջության, այլ նաև ողնաշարի վրա:

Ինչով փոխարինել. Ամենօրյա համար ընտրեք կոշիկներ և բոկոտիկներ ցածր կրունկով՝ 2-3 սմ: Իսկ բարձրակրունկները պահեք հատուկ միջոցառումների համար:

600x580

Մատիտ-կիսաշրջազգեստ

Ավաղ կանանց զգեստապահարանի այս նրբագեղ իրն այդքան էլ անվնաս չէ: Բժիշկների խոսքերով, նեղ կիսաշրջազգեստները սահմանափակում են շարժումները: Դա փոխում է քայլվածքը, ինչը կարող է բերել մկանների վնասման:

Ինչով փոխարինել. Փորձեք արդիական արև կիսաշրջազգեստը: Համարձակ համատեղեք այն բաճկոնների և խիստ վերնաշապիկների հետ:

600x580

Ծանր զարդեղեն

Ծանր ականջօղերը ձգում են ականջաբլթակները, իսկ ծավալուն վզնոցը լարվածություն է առաջացնում պարանոցում:

Ինչով փոխարինել. Առանց առողջությանը վնաս հասցնելու ոճային լինելու համար ընտրեք թեթև նյութերից ականջօղեր, որոնք միայն թվում են ծավալուն:

600x580

Աճեցված թարթիչներ

Ժամանակակից դիմահարդարման թրենդերից են աճեցված թարթիչները, որոնք աչքերին տիկնիկային տեսք են հաղորդում: Ըստ որոշ մասնագետնրի, աճեցված թարթիչները վնասակար են աչքերի համար: Պարզվում է, որ սովորական երկարության թարթիչները կատարյալ կերպով պաշտպանում են աչքերը, իսկ անբնական երկարները աչքերի շուրջ օդ են կուտակում, ինչը դրանց ավելի խոցելի է դարձնում չորության և փոշու դիմաց: Բացի այդ, ընթացակարգի ժամանակ աչքը կարող է վնասվել:

Ինչով փոխարինել. Ավելի լավ է չենթարկել աչքերը վտանգի և օգտագործել թարթիչները երկարացնող սևաներկ:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 9468 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 445 անգամ
18.04.2024
Դիտվել է 225 անգամ
19.04.2024
Դիտվել է 178 անգամ
23.04.2024
Դիտվել է 102 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster