5 սանրվածք, որոնք մեծացնում են ձեզ
12.05.2017
Գնալ վարսավիրանոց և մեծանա՞լ 5 տարով: Դիմահարդարումը, հագուստը և սանրվածքը կարող են կնոջը ավելի երիտասարդ դարձնել և հակառակը:
Մեծամասնությունն, իհարկե, ցանկանում է ավելի երիտասարդ երևալ և մազերի գույնի, սանրվածքի շնորհիվ դա կարելի է անել: Ահա սանրվածքի տարբերակներ, որոնք ձեզ տեսողականորեն դարձնում են ավելի տարիքով մեծ:
Ուղիղ հերաբաժանով սանրվածքներ
Ուղիղ հերաբաժանները և գրաֆիկական կառեն կնոջը մեծացնում են: Այդ պատճառով շատ կանայք, ովքեր ցանկանում են ավելի երիտասարդ երևալ, նախընտրոմ են ասիմետրիկ «բոբ կառե»: Ամենակարևորը մազերի ճիշտ երկարություն ընտրելն է, ինչն արդեն անհատական է: Ասիմետրիայի սիրահարներից է Վիկտորիա Բեքհեմը:
Սանրվածքներ առանց ճակատի հերափնջի
Եթե դուք սիրում եք ճակատի հերափնջեր, ուրեմն ձեր բախտը բերել է, որովհետև ճիշտ հերափունջը, իսկապես, երիտասադացնում է, կնոջը դարձնում է ավելի թեթև և ուրախ: Բացի այդ, հերափունջը օգնում է թաքցնել մաշկի որոշ թերություններ, օրինակ, ճակատի վրայի կնճիռները:
Ճակատի միջին հաստության թեք հերափունջը հիանալի տարբերակ է բարակ մազերի համար և հարմար՝ յուրաքանչյուր տարիքում: Օրինակ Պենելոպա Քրուզը նախընտրում է խիտ ուղիղ ճակատի հերափունջ, ինչը նրան հիանալի սազում է:
Էքստրավագանտ սանրվածքներ
Անհավանական երանգները և ուլտրակարճ սանրվածքները ձեզ չեն երիտասարդացնում, այլ երբեմն ընդգծում են ձեր տարիքը: Կողքից շատերի համար դա անկապ է կդիտվի, իսկ ուրիշներին կթվա, որ դուք ամեն կերպ փորձում եք երիտասարդ երևալ: Ձգտեք լինել ավելի նրբագեղ և կանացի:
Երկար ուղիղ մազեր
Ժամանակները փոխվում են, կարծրատիպերը՝ նույնպես: Եթե նախկինում համառորեն պնդում էին, որ 40 տարեկանից հետո պետք է հրաժեշտ տալ երկար մազերին, ապա այժմ ամեն ինչ փոխվել է: Երկար մազերը հիանալի են, սակայն միայն, եթե դրանք խնամված են և կատարյալ ուղիղ չեն: Թեթև ալիքները և բնական խոպոպները հիանալի տարբերակ են երկարամազ գեղեցկուհիներին երիտասարդեցնելու համար: Օրինակ, նայեք Դեմի Մուրին, ով երկար և թեթև ալիքներով մազերի սիրահար է:
Շատ կարճ սանրվածքներ
Շատ կարճ սանրվածքների վտանգն այն է, որ դուք չեք կարողանա մազերի օգնությամբ շտկել դեմքի ձևը: Այդպիսի սանրվածքը կբացի ճակատը, պարանոցը, կոպերը՝ հատվածներ, որոնք կարող են ցույց տալ տարիքը:
Եվ առանձին` գույնի մասին
Բացի սանրվածքներից, հիշեք մազերի գույնի մասին․ չէ՞ որ դրա շնորհիվ կարելի է խաբել տարիքը: Օրինակ սև երանգներն առանձնանում են գլխի բաց մաշկի վրա, նկատելի դարձնելով մազերի բարակելը կամ այլ խնդիրներ:
Ոճաբանների կարծիքով ամենալավ տարբերակը բնական գույնից 2-3 երանգ ավելի բաց ընտրելն է կամ, օրինակ, դեմքի մոտի մազափնջերն ավելի բացացնել: Իսկ, եթե չեք ցանկանում բաժանվել մուգ մազերի հետ, ապա փոքր-ինչ փափկացրեք դրանք ջերմ գույներով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10303 անգամ
Читать на русском
|