Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

5 միջոց ոտքերի վատ հոտից ազատվելու համար

11.05.2017

Նույնիսկ ամենախնամված ոտքերը քրտնում են և բնականաբար տհաճ հոտ ունենում:

Սակայն, եթե դուք բավականին տհաճ հոտ եք զգում ամեն անգամ, երբ հանում եք կոշիկները կամ գուլպաները, խնդիրը կարող են լինել որոշակի սնկային բակտերիաները, որոնք աճում և բազմանում են ձեր ոտքերի վրա: Այս խնդրի հետ պետք է պայքարել: Բժիշկների խոսքերով, այդպիսի սնկային բակտերիաները իրենց լավ են զգում մութ, խոնավ միջավայրում, օրինակ ձեր կոշիկների ներսում:

Ահա 5 տարբերակ՝ ոտքերի տհաճ հոտից ազատվելու համար.

Միշտ գուլպաներ կրեք

Այս կետը արդեն վաղուց հայտնի է: Մեր ոտնաթաթերի վրա կան ավելի շատ քրտնագեղձեր, քան մարմնի այլ մասերում, այդ պատճառով գուլպաները շատ կարևոր են: Երբ դուք հագնում եք փակ կոշիկներ, անպայման պետք է կրել թեկուզև շատ բարակ բամբակե գուլպաներ, որոնք հիանալի կերպով ներծծում են քրտինքը և թույլ  չեն տալիս, որպեսզի բակտերիաները բազմանան ձեր ոտքերի մաշկին: Իհարկե գուլպաները պետք է ամեն օր փոխել:

Թեյով լոգանքներ ոտքերի համար

Եթե ձեր ոտքերից ուժեղ հոտ է գալիս, թեյով լոգանքներ արեք ոտքերի համար: Ամեն օր 20 րոպե ոտքերը պահեք սև թեյով լոգանքի մեջ: Այս թեյի մեջ կան հատուկ թթուներ, որոնք սպանում են բակտերիաները և միկրոբները, նպաստում են ծակոտիների նեղացմանը, ինչը ոտքերը դարձնում է ավելի չոր և քչացնում վատ հոտը:

Սփրեյ և փոշի ոտքերի համար

Հատուկ հակասնկային սփրեյերը ոտքերի համար լավագույն միջոցն են նրանց համար, ում ոտքերը ուժեղ հոտ ունեն: Բավական է երկու անգամ ցանել այն ամեն ոտնաթաթի վրա ամեն օր: Եթե չեք սիրում սփրեյեր, կարող եք օգտագործլ հատուկ հակասնկային փոշի, որը ոչ միայն կվերացնի հոտը այլև կչորացնի ոտնաթաթը:

600x580

Հաճախ փոխեք կոշիկները

Ինչպես դուք ամեն օր փոխում եք ներքնաշորը կամ հագուստը, այդպես էլ պետք է փոխել կոշիկները: Իհարկե` որպեսզի ձեր կոշիկները օդափոխվեն և չորանան:

Ազատություն ոտքերին

Այնտեղ, որտեղ հարմար է, հաճախ հանեք կոշիկները` տանը, աշխատավայրում սեղանի տակ, ավտոմեքենայում, այնտեղ, որտեղ դա ոչ մեկին չի խանգարի: Այս կերպ դուք թույլ կտաք ոտքերին փոքր-ինչ չորանալ, իսկ թարմ օդը կօգնի պայքարել սնկային և այլ բակտերիաների դեմ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7929 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Երբ է հարկավոր հետաձգել այցը կոսմետոլոգին

13.12.2023
Եվ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս կանոնը խախտելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 637 անգամ
26.03.2024
Դիտվել է 192 անգամ
28.03.2024
Դիտվել է 154 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster