Հնդկաձավարի ալյուրը` նիհարելու համար
15.03.2017
Գարուն, ամառ, արձակուրդ...Երբեմն դրանց գալուստի նախօրեին, հանկարծակի պարզվում է, որ զգեստը փոքրացել է, լողազգեստ հագնել ամաչում ենք:
Որպեսզի տհաճ անակնկալները չփչացնեն մեր գարնանային տրամադրությունը, պետք է մշտապես հետևել կազմվածքին՝ պարբերաբար մաքրելով այն հնդկաձավարային ըմպելիքի շնորհիվ:
Այն պատրաստվում է հնդկաձավարի ալյուրի հիման վրա: Հենց այս բաղադրիչն է իր մեջ պարունակում մի շարք բուժիչ և օգտակար հատկություններ.
- Մաքրում է անոթները, իջեցնում շաքարի մակարդակը արյան մեջ - Արագացնում և կարգավորում է մետաբոլիզմը - Կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը - Օգտակար է ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ - Օրգանիզմից հանում է ռադիոնուկլիդները, շլակները և տոքսինները։
Առավոտյան, նախաճաշից 30 րոպե առաջ պետք է խմել նախորդ երեկո պատրաստած ըմպելիքը:
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են․
- 1 ճաշի գդալ հնդկաձավար - 1 բաժակ անյուղ կեֆիր:
Մանրացրեք հնդկաձավարը սրճաղացի մեջ մինչև ալյուր ստանալը: Ալյուրի վրա լցրեք կեֆիրը, լավ խառնեք և դրեք սառնարանի մեջ: Հանգիստ սրտով պառկեք քնելու, քանի որ հաջորդ օրը, դուք մոտենալու եք լավ կազմվածք ունենալու ձեր երազանքին:
Խմեք ըմպելիքը 14 օրվա ընթացքում, այնուհետև ընդմիջում արեք մեկ ամիս, հետո կրկին կարող եք կրկնել:
Այս հիանալի կոկտեյլը կօգնի օրական կորցնել 500 գր ավելորդ քաշ, եթե միաժամանակ սննդակարգից հանեք խմորայինը, քաղցրեղենը և ալկոհոլը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6936 անգամ
Читать на русском
|