Ձիթաբլիթներ` արքայախնձորով (տեսանյութ)
11.03.2017
Եթե դուք կարծում եք, որ ձիթաբլիթը հասարակ ուտեստ է, ապա կարիք կա ձեզ վերահամոզելու: Ավանդական ձիթաբլիթները կարելի է վերածել էկզոտիկ հյուրասիրության:
Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինեն մեկ բանկա պահածոյացված արքայախնձոր, որոնք ուտեստը կդարձնեն հիանալի աղանդեր, և դուք կցանկանաք հաճախ այն պատրաստել:
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- Պահածոյացված, կլոր արքայախնձոր՝ 350 գր - Ցորենի ալյուր՝ 1 բաժակ - Շաքարավազ՝ 100 գր - Ձու՝ 2 հատ - Կաթ՝ 150 մլ - Աղ՝ մեկ պտղունց - Դարչին՝ ըստ ճաշակի - Շաքարավազի փոշի՝ ըստ ճաշակի - Ձեթ՝ 50 մլ։
Պատրաստման եղանակը․
1. Խառնեք դեղնուցները, կաթի կեսը, շաքարավազը և ալյուրը: Լցրեք մնացած կաթը և կրկին լավ խառնեք:
2. Սպիտակուցները լավ հարեք, ավելացրեք խմորի մեջ:
3. Հանեք արքայախնձորը բանկայի մեջից և թեթևակիորեն չորացրեք անձեռոցիկի միջոցով:
4. Թաթախեք ամեն մի կլորակը խմորի մեջ և տապակեք երկու կողմից, հանեք, դրեք անձեռոցիկի վրա` ավելորդ յուղից ազատվելու համար:
5. Շաքարավազի փոշին խառնեք դարչինի հետ և մի քիչ լցրեք սառած ձիթաբլիթների վրա:
Նույն կերպ կարող եք անել նաև այլ մրգերի հետ` օրինակ կլորակներով կտրտած խնձորի:
VIDEO
Աղբյուր` LADY NEWS . am
Դիտվել է 6344 անգամ
Читать на русском