Գեղեցիկ ոտքեր. խնամքի հրաշալի բաղադրատոմս
25.02.2017
Խնամքի այս հիանալի բաղադրատոմսը ոտքերի տակի և կրունկի հատվածի համար է: Այսպիսի խնամքից հետո ոտքերի այդ հավածները դառնում են հարթ և նուրբ:
Եթե երկար ժամանակ չեք խնամել այդ հատվածները, ուրեմն այս ընթացակարգը պետք է կրկնել մի քանի անգամ: Այն նաև նվազեցնում է ոտքերի քրտնարտադրությունը:
Նախապես պատրաստեք գլիցերինա-քացախային խառնուրդը (ի դեպ այն նաև փափկացնում է արմունկների մաշկը): Դեղատնից գնեք գլիցերին և վրան լցրեք սովորական քացախ: Խառնեք այն: Այսպիսի խառնուրդը մնում է բավականին երկար ժամանակ:
Վերցրեք փոքրիկ տարա (այնպիսին, որպեսզի ոտնաթաթերը տեղավորվեն մեջը), լցրեք 1,5 լիտր ջուր: Ջերմաստիճանը պետք է լինի մոտավորապես 45 աստիճան: Ավելացրեք 4 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդ: Ոտքերը դրեք մեջը 10-15 րոպեով:
Արդեն մի քանի րոպեից տպավորություն է ստեղծվում, որ դուք արդեն 30 րոպե գոլորշիացնում եք ոտքերը: Եթե ոտքերը երկար ժամանակ խնամված չեն եղել, ավելի երկար պահեք: Այնուհետև քերեք այդ հատվածները պեմզայով կամ ոտքերի հատուկ քերիչով:
Չորացրեք ոտքերը և քսեք գլիցերինա-քացախային խառնուրդը: Այժմ ձեր ոտքերը դարձել են փափուկ և մետաքսե:
Արեք այս ընթացակարգը շաբաթը մեկ անգամ: Իսկ գլիցերինի և քացախի խառնուրդը կարելի է ամեն օր քսել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6064 անգամ
Читать на русском
|