Ինչպես ընտրել կատարյալ ջինսեր
11.02.2017
Շատ կանայք բողոքում են, որ չեն կարողանում ջինսեր ընտրել, որոնք կսազեն իրենց՝ բոլոր տեսանկյուններից: Ահա մի քանի գաղտնիք, որոնք կօգնեն ընտրություն անել:
Առաջին հերթին անհրաժեշտ է իմանալ, թե ինչ կտորից է այն: Եթե դրա մեջ կա Elastanе, Spandex կամ Lycra, ապա ջինսերը շատ շուտ կմաշվեն և այլևս ձեզ չեն գոհացնի: Այդ պատճառով պետք է գնել կես չափս փոքր: Հիմա դուք հազիվ կոճկել եք կոճակը, սակայն մի երկու օրից այդպիսի խնդիր չի լինի: Փոխարենը՝ կտորն ավելի քիչ կկախվի:
Մոդելի ընտրության ժամանակ չարժե ուշադրություն դարձնել միայն նորաձևության վրա: Ավելի կարևոր է հաշվի առնել ձեր կառուցվածքի առավելությունները: Օրինակ skinny ջինսերը սազում են գրեթե բոլորին, իսկ բոյֆրենդներ ավելի լավ է չգնել, եթե դուք ցանկանում եք տեսողականորեն ավելի սլացիք երևալ:
Նաև ուշադրություն դարձրեք նստեցվածքին: Իրանն ընդգծելու և ոտքերը տեսողականորեն երկարացնելու համար լավ կլինի բարձր կամ միջին նստեցվածքը: Թմբլիկ կանանց խորհուրդ չեն տրվում ցածր նստեցվածքով ջինսեր՝ այդպիսի մոդելները կարող են մեծ անհարմարություն պատճառել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6568 անգամ
Читать на русском
|