Ինչը կարող է երջանկացնել ձեր տղամարդուն
06.02.2017
Հարսանիքից հետո առաջին ամսիների ընթացքում երիտասարդ կինը ամբողջ ուժերը ծախսում է սիրելիի մասին հոգ տանելու վրա՝ փորձելով շրջապատել նրան ջերմությամբ և հոգատարությամբ, մշտապես անակնկալներ մատուցելով և փորձելով կյանքը ռոմանտիկ դարձնել: Սակայն ժամանակի ընթացքում զգացմունքները հանգստանում են, սակայն ամուսինը արդեն սովորում է կնոջ կողմից հոգատար վերաբերմունքին և նկատում, որ չի կարող առանց դրա:
Լինում է նաև հակառակը, չափազանց հոգատարությունը սկսում է հոգնեցնել և նա խեղդվում է դրա ավելցուկից: Այդ պատճառով կինը պետք է իր համար սահմանի հոգատարության նշագիծը, որը հաճելի կլինի ամուսնուն և կպահպանի իր զգացմունքներն ավելի երկար:
Հիշեք, եթե ձեր ամուսինը չի սիրում նվնվոց, ապա չարժե դա անել: Դրանով դուք միայն կբարկացնեք և կնյարդայնացնեք նրան: Այդ կարգի տղամարդկանց հետ պետք է լինել ավելի զուսպ և ոչ թե խոսքերով ցույց տալ, այլ գործով: Համեղ ուտեստներ պատրաստեք, պիտանի նվերներ գնեք:
Այն դեպքում, եթե ձեր ամուսինը բնավորությամբ երեխա է հիշեցնում, որը գովասանք է ցանկանում և նեղանում մանրուքներից, ապա պատրաստ եղեք նրան ավելի շատ քնքշություն պարգևել: Այդ պարագայում դուք նրա համար երկրորդ մայրիկը կդառնաք: Եթե համաձայն եք հանդուրժել այդպիսի «բռնապետի», ուրեմն պետք է ընդունել նրա խաղի կանոնները:
Երկու դեպքում էլ հիմնական կանոնը՝ չհասցնել հոգատարությունը աբսուրդի, քանի որ այդ դեպում ձեր ամուսինն առանց ձեզ նույնիսկ թեյ չի կարողանա դնել: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ դուք հասուն մարդիկ եք և ունակ հոգ տալու ձեր մասին:
Ավելին, երբեմն ձեր ամուսինը պետք է հոգ տանի ձեր մասին, նվերներ անի:
Եթե դուք ցանկանում եք, որպեսզի ձեր ամուսինը երջանիկ լինի, փորձեք նրան հասկացնել, որ ձեր համար կարևոր է նրա կարծիքը, ուշադիր եք նրա խոսքերին և ասածներին: Բոլոր տղամարդիկ սիրում են զգալ, որ նրանք անհրաժեշտ և նշանակալի են իրենց կանանց համար, այդ պատճառով այնպես արեք, որ ձեր կողքին նա որքան հնարավոր է հաճախ ունենա այդ զգացողությունը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7418 անգամ
Читать на русском
|