5 միֆ դիմահարդարման մասին, որոնք պետք է մոռանալ
24.01.2017
Այն, որ անձնական կոսմետիկան չի կարելի օգտագործման տալ այլ մարդկանց՝ անառարկելի փաստ է։ Դա միֆ չէ։ Քո կոսմետիկան, որը գեթ մեկ անգամ օգտագործվել է ուրիշի կողմից, կարող է դառնալ դժբախտությունների պատճառ․ քեզ համար օտար միկրաօրգանիզմները, լավագույն դեպքում, կունենան ալերգիկ ազդեցություն։
Այս 5 միֆի մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին։
Սևաներկը նպաստում է թարթիչների թափվելուն
Սևանեևկը ընդհանրապես վտանգավոր չէ, եթե այն որակյալ է, պիտանելիության ժամկետի մեջ և միայն դուք եք օգտագոծում:
Ստվերաներկը նպաստում է աչքերի կարմրելուն
Եվ կրկին, պարտադիր պետք է հետևել, որպեսզի այն պիտանելիության ժամկետի մեջ լինի: Հենց ժամկետանց կոսմետիկան է բերում տհաճ հետևանքների: Երբեք կոսմետիկան հանելիս մի տրորեք աչքերը: Դիմահարդարումը հանելու համար ընտրեք անվտանգ միջոցներ:
Կարմիր շրթներկը ոչ բոլորին է սազում
Այս գույնը գեղեցիկ է դիտվում յուրաքանչյուր կնոջ վրա: Կարևորը, սակայն, ճիշտ երանգ գտնելն է: Ամեն դեպքում՝ այս շրթներկը ամենաազդեցիկն է:
Դիմափոշին փչացնում է մաշկը
Նայած ինչ դիմափոշի: Ժամանակից դիմափոշին ոչ միայն գերազանց կատարում է իր գործառույթը՝ թաքցնում մաշկի թերությունները, այլև ունակ է կանխել ակնեի առաջացումը, փոքրացնել ծակոտիները, հանել լրացուցիչ փայլը: Ամեն ինչ կախված է ճիշտ ընտրությունից:
Տոնային միջոցները նպաստում են մաշկի ծերացմանը
Դա ասյդպես չէ: Լավ, որակյալ տոնային կրեմը և կսնուցի, և կվերականգնի մաշկը: Եվ ամենակարևորը՝ երբեք մի մոռացեք քնելուց առաջ հանել դիմահարդարումը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7281 անգամ
Читать на русском
|