Մաշկի խնամքի հիմնական սխալները ձմռանը
11.01.2017
Ձմռանը մաշկի յուրաքանչյուր տեսակ շատ սուր է արձագանքում ջերմաստիճանի տատանումներին և ուժեղ սթրես է տանում:
Կարմրություն, սփռթնած գույն, կարմիր հետքեր, տհաճ ձգողության զգացում, չորություն...շատ հաճախ այս ամենն ի հայտ է գալիս մաշկի սխալ խնամքի հետևանքով:
Մեր մաշկի շատ խնդիրների համար մեղավորը մենք ենք: Շատ հաճախ կանայք կրեմը քսում են դուրս գալուց անմիջապես առաջ: Դա ամենատարածված սխալն է: Կրեմի մեջ մտնող հիդրոտարրերը սառը օդում սառչում են և չորացնում մաշկը․ արդյունքում՝ այն թեփոթում է, առաջանում են չոր տեղեր: Կրեմի սխալ ժամանակ քսելու հետևանքով առաջանում են պիգմենտային հետքեր: Կրեմը քսելուց հետո պետք է անցնի առնվազն 20 րոպե, որից հետո միայն կարելի է դուրս գալ:
Երկրորդ տարածված սխալը․ ձմռանն առավոտյան ոչ մի դեպքում չի կարելի խոնավեցնող կրեմ օգտագործել: Թողեք այն օրվա երկրորդ կեսի կամ երեկոյի համար: Առավոտյան միայն յուղոտ, սնուցող կրեմ կամ յուղ: Ձմռանը յուղոտ կրեմը հիանալի հիմք է դիմահարդարման համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5788 անգամ
Читать на русском
|