Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ իրավիճակներում ավելի լավ է չվիճել սիրելիի հետ

30.12.2016

Որևէ իրավիճակի զգացմունքային քննարկումը սիրելիի հետ սովորական բան է:

Սակայն գոյություն ունեն հանգամանքներ, որոնցում ավելի լավ է չվիճել նրա հետ, որպեսզի այդ երկխոսությունը չվերածվի վեճի, իսկ ավելի վատ՝ փոխադարձ կշտամբանքների կամ վիրավորանքների:

Ահա այդ իրավիճակները.


Երբ ձեր զույգը շատ վրդովված է

Չարժե հարաբերություններ պարզել կամ փորձել կառուցողական երկխոսություն վարել, երբ ձեր սիրելին վերադարձել է աշխատանքից հոգնած, սոված կամ անհաջող հանդիպումից: Վրդովված տղամարդը ձեր բոլոր խոսքերը սուր է ընկալելու: Եվ ոչ նրա համար, որ դեմ է ձեր ասածներին, այլ ուղղակի այդ պահին նա ագրեսիվորեն է տրամադրված: Թողեք մարդը հանգստանա, նոր սկսեք խոսակցությունը:

Երբ ամենակարևորը ձեր համար վերջին խոսքն ասելն է

Ինչ-որ հստակ պահի գալիս է իրավիճակ, երբ դուք երկուսդ էլ մոռացել եք, թե ինչից է սկսել վեճը և կարևորը դառնում է միայն այն, թե ձեզանից ո՞վ կասի վերջին խոսքը: Կանգ առեք: Կնոջ իմաստությունն այն է, որ նա կարողանում է կառավարել իր զգացմունքները: Դրա համար թողեք, թող ձեր սիրելին ասի սրտի ուզածը, իսկ դուք բազմանշանակ լռեք:

600x580

Երբ դուք մշտապես վիճում եք նույն բաների պաճառով

Յուրաքանչյուր հարաբերություններում կան բաներ, որոնք զույգերին դժվարությամբ են տրվում: Ոմանց համար դա կենցաղային հարցեր են, մյուսների՝ ընկերների հետ շփումը: Ըստ հոգեբանների, եթե երկար ժամանակի ընթացքում դուք մշտապես վերադառնում եք նույն վեճին և ոչ մի կերպ չեք կարողանում այն լուծել, ուրեմն ժամանակն է դիմել մասնագետի և ավելի չվատացնել իրավիճակը:

Երբ ձեզ թվում է, որ ձեր սիրելին փորձում է թաքցնել ճշմարտությունը

Չարժե սկսել երկխոսությունը դավաճանության մեղադրանքներով: Եթե դուք սկսել եք կասկածել, որ նա ձեզանից ինչ-որ բան է թաքցնում, սկսեք հեռվից: Այդ կերպ նա հնարավորություն չի ունենա միանգամից ագրեսիվորեն արձագանքել ձեր բառերին, և դուք հանգիստ կկարողանաք զրուցել ձեզ հետաքրքրող հարցերի շուրջ:

600x580

Երբ դուք ընկերների կամ բարեկամների շրջապատում եք

Վեճերը և հարաբերություններ պարզելը մարդկանց մոտ ոչ միայն շրջապատին է դնում վատ վիճակի մեջ, այլև փչացնում ձեր զույգի «հեղինակությունը»: Այդ պատճառով, եթե չեք դիմանում և ցանկանում եք սիրելիին ասել այն, ինչ մտածում եք, սպասեք մինչև տուն հասնելը կամ առանձնացեք այնպիսի վայրում, որտեղ ձեզ ոչ մեկ չի լսի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2489 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 կարծրատիպ հարաբերությունների մասին, որոնք այլևս արդիական չեն

16.10.2017
Կեղծ մտքեր, որոնք փչացնում են մեր կյանքը

Կենդանակերպի 5 «ամենածանր» նշանները

22.09.2017
Ինչո՞ւ կենդանակերպի նշանների որոշ ներկայացուցիչներ մշտապես կոպտում են, իսկ որոշներն ամեն ինչ ներում:

Ինչպես սովորել վստահել միմյանց

13.09.2017
Դուք վստահու՞մ եք ձեր զույգին: Եթե այո, ուրեմն ձեզ հաջողվել է ստեղծել այնպիսի հարաբերություններ, երբ հարցերը իրոք հարցեր են այլ ոչ «պոչից քաշելու» առիթ կամ այլ հանգամանք:

Ինչպես խուսափել աշնանային դեպրեսիայից

07.09.2017
Աշնանային դեպրեսիան տարածված երեևույթ է, սակայն դրանից կարելի է խուսափել:

6 նշան, որ ձեր զույգը բաժանման շեմին է

11.08.2017
Բոլոր ռոմանտիկ հարաբերությունները ժամանակի ընթացքում կորցնում են վառ երանգները և վերածվում են առօրեականության: Եթե դրանց վրա չաշխատել, կարելի է հայտնվել կոտրված տաշտակի առջև:

Հետարձակուրդային սինդրոմ. ինչպես խուսափել դրանից

11.08.2017
Ավաղ, իրականությունը այնպիսինն է, որ վաղ թե ուշ երանելի օրերը ավարտվում են և ժամանակն է գալիս անցնել աշխատանքի: Բոլորը

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-10-2017 08:16
Տարեկան վեց անգամից ավելի հաճախ մազերի ներկումն մեծացնում է կաթնագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
17-10-2017 08:09
Ֆրանսիայում տուգանք կսահմանեն՝ փողոցներում կանանց հետապնդելու համար. օրինագծի հեղինակը Մառլենա Սկիապան է՝ նախագահ Էմանուել Մակրոնի կողմակիցներից, ով ուզում է հանրության մեջ տղամարդկանց սեքսիստական վերաբերմունքը կանխել:
17-10-2017 08:08
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է սեքսուալ ոտնձգությունների մասին մեղադրանքները՝ անվանելով դրանք «ֆեյք լուրեր»:
17-10-2017 05:15
Բեռլինի շրջանային դատարանը 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 88-ամյա Ուրսուլա Հավերբեկին՝ Հոլոքոստը հերքելու համար:
17-10-2017 03:18
Վերջին երեք տարիներին նորածինների սեռերի անհամամասնության կայուն նվազում է նկատվում Հայաստանում. ամենամեծ անհամամասնությունը գրանցվել է Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

30 բան, որոնք պետք է անել մինչև 30-ը

14.10.2017
Եվ այսպես` մինչև 30 տարեկան ձեզ անհրաժեշտ է.

LADYNEWS TV
Փարիզում կազմակերպված Նորաձեւության շաբաթի շրջանակներում Louis Vuitton-ի ցուցադրության ժամանակ մոդելները հագել Էին դիպակե սերթուկներ, մարզակոշիկներ եւ ատլասե մարզական կիսավարտիքներ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.10.2017
Դիտվել է 1599 անգամ
12.10.2017
Դիտվել է 972 անգամ
13.10.2017
Դիտվել է 955 անգամ
11.10.2017
Դիտվել է 847 անգամ
14.10.2017
Դիտվել է 731 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster