Ինչ հագնել 2017-ի ամանորյա կորպորատիվ երեկույթին
22.12.2016
Ամենամյա տոնակատարությունը գործընկերների հետ հիանալի առիթ է միմյանց ավելի լավ ճանաչելու, ընկերական հարաբերություններ կառուցելու համար:
Այդ երեկույթին կարևոր է շատ ճիշտ պատրաստվել և նախօրոք մտածել, թե ինչ հագնել: Ահա մի քանի համընդհանուր կանոն, որոնք պետք կգան տարվա երեկույթի կերպարի ստեղծման համար:
Կանոն 1
Ուշադրություն դարձրեք միջոցառման ձևաչաձին, քանի որ ընկերությունների մեծամասնությունը նախընտրում են թեմատիկ երեկույթներ՝ հստակ դրես-կոդով: Օրինակ, եթե հրավիրատոմսում գրված է «total white», չարժե անտեսել դա, սակայն ամբողջությամբ սպիտակով էլ պարտադիր չէ մասնակցել: Դուք կարող եք օրինակի համար հագնել սպիտակ կարդիգան՝ սև զգեստի վրայից կամ բաց գույնի տոպ և սև կիսաշրջազգեստ: Պետք չէ նաև մոռանալ, որ 2017-ը Հրե Աքաղաղի տարի է, այդ պատճառով ավելորդ չի լինի հագուստին ավելացնել վառ կարմիր գույնի աքսեսուար:
Կանոն 2
Հագուստի ընտրության մեջ մեծ դեր է խաղում նաև վայրը, որտեղ անց է կացվելու միջոցառումը: Երեկոյան երկար զգեստը ճիշտ չի նայվի, եթե միջոցառումը անց է կացվելու ժամանցային վայրում:
Կանոն 3
Պետք չէ հագնել զգեստ կամ կոստյում, որում դուք ձեզ հարմարավետ չեք զգալու: Շատ կարճ կիսաշրջազգեստով կամ լայն լանջաբացվածով դուք, իհարկե, կգերեք տղամարդ գործընկերներին, սակայն դա չի նշանակում, որ դրանում ինքնավստահ կզգաք ձեզ: Փորձեք ընտրել այնպիսի կերպար, որը կարտացոլի և կընդգծի ձեր անհատականությունը: Եվ մի մոռացեք, որ ղեկավարությունն առավել ուշադիր է հետևում, թե ինչպես են աշխատողները իրենց պահում կորպորատիվ երեկույթի ժամանակ, այնպես որ հաշվի առեք նաև այդ հանգամանքը:
Կանոն 4
Ձեր հագուստին ավելացրեք տոնական աքսեսուարներ: Օրինակ՝ փաթիլների տեսքով ականջօղեր, բյուրեղիկներով կախազարդ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5432 անգամ
Читать на русском
|