Ինչ չի կարելի նվիրել 2017թ-ի ամանորին
19.12.2016
Արդեն որոշել ե՞ք, ինչ նվիրել 2017թ-ի ամանորին ձեր ընկերներին: Նվերների ընտրությունը միշտ չէ, որ հեշտ է լինում, բայց հետաքրքիր գործընթաց է:
Սակայն կարելի է հանկարծակի, անմտածված նվիրել այնպիսի իր, որը մարդուն կբերի անհաջողություն: Ահա նվերների ցուցակ, որոնք չի կարելի նվիրել Հրե Աքաղաղի տարուն:
Ժամացույց. ինչպես պատի, այնպես էլ ձեռքի: Դա արագ անցնող ժամանակի խորհրդանիշ է: Նվիրած ժամը համարվում է հիշեցում արագընթաց կյանքի մասին: Այդ նվերը Հրե Աքաղաղի տարուն ոչ մի դրական զգացմունքներ չի պարգևի:
Սառը զենք. դանակները և հուշանվեր դաշույները հաճախ են նվիրում հիշարժան օրերին կամ ծննդյան օրերին: Սակայն Հրե Աքաղաղի տարուն այդպիսի նվերը պատեհ չէ: Հրե Աքաղաղի տաք էներգիան չի սազում սառը զենքի էներգիայի հետ, այդ պատճառով այդպիսի նվերը կարող է խախտել նվերը ստացողի էներգետիկ ամբողջությունը:
Սառը գույների տեքստիլ արտադրանքներ. տեքստիլը տան համար համարվում է լավ ամանորյա նվեր: Այս տարին նույնպես բացառություն չէ, սակայն ընտրություն կատարելիս, ուշադրություն դարձրեք գույներին: Վառ և ջերմ գույները ճիշտ կլինեն, իսկ սառը երանգները կարող են անհաջողություն բերել ֆինանսական հարցերում:
Կատուների պատկերներ և արձանիկներ. Հրե Աքաղաղն առաջին հերթին թռչուն է, իսկ թռչունների համար թիվ մեկ թշնամին կատուներն են: 2017թ-ին խորհուրդ չի տրվում նվիրել իրեր, որոնք կապված են կատուների հետ, իսկ թռչունների պատկերները դրական ազդեցություն կունենան այն ստացողի վրա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7982 անգամ
Читать на русском
|