Դեմքի դիմակ բանանով
16.12.2016
Շատ մթերքներ, որոնք կան մեր սառնարանում կամ խոհանոցի պահարանում կարելի է օգտագործել ոչ միայն որպես սնունդ, այլ նաև կոսմետիկ միջոցներ պատրաստելու համար:
Օրինակ, կարելի է բանանի, կոճապղպեղի, ձիթապտղի յուղի և ձվի սպիտակուցի օգնությամբ պատրաստել հրաշալի դիմակ դեմքի համար: Այն մաշկին կենսունակություն է հաղորդում և երիտասարդացնող ազդեցություն ունի:
Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի․
- 1/3 հասած բանան - 1 թեյի գդալ չոր կոճապղպեղի փոշի - 1 թեյի գդալ թարմ քամած կոճապղպեղի հյութ - 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ - 1 լավ հարած ձվի սպիտակուց։
Պատրաստման և օգտագործման եղանակները․
- Ճզմեք բանանը, ավելացրեք կոճապղպեղը, կոճապղպեղի հյութը և ձիթապտղի յուղը:
-Ավելացրեք ձվի սպիտակուցը և խառնեք բաղադրիչները:
Բարակ շերտով քսեք դեմքի մաշկին, պարանոցին և դեկոլտեի հատվածին, թողեք չորանա և քսեք ևս 2-3 շերտ: Վերջինը թողեք 10-15 րոպե:
Թացացրեք դիմակը զով ջրով և լվացեք գրեթե սառը ջրով: Այնուհետև դեմքին նուրբ, թեթև կրեմ քսեք:
Այս դիմակը կարելի է կիրառել 5-6 օրը մեկ անգամ: Կուրսը բաղկացած է 10 դիմակից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7385 անգամ
Читать на русском
|