Դիմակ կնճիռների դեմ
09.12.2016
Գեղեցկության սրահների երիտասարդացնող դիմակները հիմնվում են այնպիսի բաղադրիչների վրա, որոնք նպաստում են ոչ միայն մաշկի ռեգեներացիային և հյուսվածքների վերականգմանը, այլև թուլացնում են, կենսունակություն հաղորդում և դրական էմոցիաներ տալիս: Հենց այս սկզբունքով է ընտրվել տնային դիմակը կանաչ թեյի հիման վրա:
Այս դիմակի օգտագործման արդյունքը նկատելի է մի քանի անգամից հետո. մաշկը դառնում է ձիգ, մանր կնճիռները մաքրվում են կարծես ռետինի նման: Այն կիրառելուց առաջ համոզված եղեք, որ դուք չունեք ալերգիա դրա բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ:
Բաղադրիչներ․
- 1 ճաշի գդալ աղացած կանաչ թեյ - 0,5 ճաշի գդալ կակաո փոշի - 1 թեյի գդալ մեղր - Տաք ջուր։
Պատրաստման և օգտագործման եղանակները․
- Խառնեք կանաչ թեյը և կակաոն, բացեք ջրով մինչև թունդ շիլայանման զանգված ստանալը:
- Թողեք այն մի քիչ սառի և ավելացրեք մեղրը:
- Եթե խառնուրդը շատ թանձր է ստացվել, փոքր-ինչ ջուր ավելացրեք կամ ձիթապտղի յուղ:
- Քսեք դիմակը խոնավ, մաքրած մաշկի վրա և թողեք 20 րոպե:
- Այնուհետև լվացեք գոլ ջրով: Վերջում քսեք խոնավեցնող կրեմ:
Առաջին 6-8 շաբաթը դիմակն արժե անել ամեն 3 օրը մեկ, այնուհետև շաբաթը մեկ անգամ:
Հակատարիքային դիմակին կարելի է ավելացնել նաև սիրած եթերային յուղի կաթիլ, բնական յոգուրտ, կիրոնի հյութ կամ վիտամին E:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6756 անգամ
Читать на русском
|