Մի հավաքեք անկողինը վեր կանալուց անմիջապես հետո
09.11.2016
Եթե դուք հավաքում եք անկողինը միանգամից վեր կանալուն պես, ուրեմն պետք է դադարեք այդպես անել: Պետք է հաշվի առնել այն փաստը, որ անկողնում գոյություն ունեն միլլիոնավոր փոքր տիզեր:
Դրանք բոլորն ապրում են ներքնակում և սնվում են մաշկի մահացած հյուսվածքներով ու քրտինքի մնացորդներով՝ մեզ մոտ առաջացնելով ալերգիա կամ ասթմա: Սակայն, եթե այս օրգանիզմները բախվում են թարմ օդին և արևային լույսն, ջրազրկվում և մահանում են:
Յուրաքանչյուր մարդ քնելու ժամանակ քրտնում է: Մասնագետները ասում են, որ միջին վիճակագրական մեծահասակ մարդը գիշերվա ընթացքում կարող է մոտ մեկ լիտր քրտինք արտադրել, ինչը հիանալի միջավայր է մեր անկողնում բնակվող տիզերի համար: Բոլոր այս միկրո-օրգանիզմները շատ վտանգավոր են մեր առողջության համար:
Պրիմա ինստիտուտի տնօրեն Քերոլին Ֆորտան խորհուրդ է տալիս չհավաքել անկողինը վեր կանալուց անմիջապես հետո: Ավելի լավ է այն բաց թողնել մինչև նախաճաշի ավարտը: Այս տիզերը կոչնչանան թարմ օդից և արևի լույսից՝ իջեցնելով ալերգիայի և ասթմայի ռիսկի հավանականությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7897 անգամ
Читать на русском
|