Մազերի խնամքի միջոցներ տան պայմաններում
03.11.2016
Յուրաքանչյուր կոսմետիկ խանութում կան բազմաբնույթ միջոցներ մազերի խնամքի համար: Ամեն մեկը գրավում է գեղեցիկ տուփով և խոստանում մազերին հաղորդել փայլ, ծավալ և ուժ: Սակայն այս ամենը կարելի է ստանալ տնային պայմաններում:
Ահա դրանցից չորսը, որոնք պատրաստվում են բացառապես բնական միջոցներից՝ յուրաքանչյուրիս խոհանոցում առկա:
Մեղրային
Խառնեք մեկ ճաշի գդալ մեղրը, մեկ ձուն և 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթը: Քսեք խառնուրդը մազերին, փաթաթեք գլուխը սրբիչով և տաքացրեք ֆենով: Տասնհինգ րոպեից դիմակը պետք է հանել գոլ ջրով և շամպունով:
Միջոց կոնյակով
Հարեք մեկ ձվի դեղնուցը 2 ճաշի գդալ կոնյակի հետ և ստացվածը քսեք գլխի մաշկին: Տասնհինգ րոպեից լվացեք այն երիցուկի թուրմով:
Գնչուական
Կտրատեք մաքրած սոխը և վրան լցրեք կես բաժակ կոնյակ: Մեկ օրից քամեք և քսեք գլխամաշկին՝ ամեն օր: Հոտը մի քիչ տհաճ է, սակայն այս միջոցը օգնում է նույնիսկ ինտենսիվ մազաթափության դեպքում:
Ձվով
Լավ խառնեք 2 դեղնուցը մեկ բաժակ գոլ ջրով: Քսեք խառնուրդը մազերին և թողեք մեկ ժամ: Այնուհետև լվացեք գլուխը շամպունով:
Խնամված մազերը շքեղ տեսք են հաղորդում ամբողջ կերպարին, անկախ նրանից, թե կարճ սանրվածք ունեք, թե երկար մազեր: Օգտվեք այս խորհուրդներից և ձեր համար սպա-սրահ ստեղծեք ձեր տանը: Ի դեպ, դա հիանալի միջոց է սթրեսից ազատվելու և հոգնածությունը հանելու համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7599 անգամ
Читать на русском
|