Գիտնականներն արդեն կարողանում են մտքեր կարդալ
01.02.2012
Ամերիկացի նյարդաբանները հայտարարել են, որ իրենց առաջին անգամ հաջողվել է հասնել շոշափելի հաջողությունների մարդկանց մտքերը կարդալու և դրանք հեռավորության վրա փոխանցելու հարցում: Գիտնականները սովորել են կարդալ ծածկագրերը և հաղորդել ուղեղային ալիքները տեքստով: «Այս ձևով բառերը, որոնք մարդիկ ասում են իրենց մտքում, հնարավոր դարձավ տեսնել համակարգչի էկրանին»,- հաղորդում է BBC-ն: Նրանք պնդում են, որ ապացուցեցին՝ մտքեր կարդալը միանգամայն իրականություն է:Նյարդաբանների կարծիքով՝ այս հայտնագործությունը թույլ կտա հիվանդներին, ովքեր կոմայի մեջ են կամ ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը, հանգիստ շփվել հարազատների հետ: Դիտվել է 5717 անգամ
Читать на русском
|