Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Իմ սիրտը ևս զբաղված է»․Սոֆի Մխեյան

05.10.2016

LADYNEWS.am-ի հյուրասրահում է երգչուհի Սոֆի Մխեյանը, ում կարծիքով արտիստի սիրտը միշտ զբաղված պետք է լինի, որպեսզի ծնվեն նոր ստեղծագործություններ:

- Բրիտանական հայտնի Wiwibloggs-ի հայտարարած նոր մրցույթում Հայաստանը Դուք եք ներկայացրել: Ի՞նչ փոխվեց այդ մրցույթից հետո Ձեր կյանքում:

- Իրականում մրցույթից հետո կյանքումս ոչ մի գլոբալ փոփոխություն չի եղել, բայց և չեմ կարող չնշել, որ միջադեպը շատ ուրախալի էր, քանի որ հայտնի բլոգը հենց ինքն էր ընտրել ինձ, ես բացարձակ տեղյակ չէի և ակամա դարձել էի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը։ Այն, որ անգամ երկրիցդ դուրս լսում են քեզ ու գնահատում արածդ աշխատանքը՝ միշտ էլ ուրախալի է։

-Այժմ «Պանարմենիան մեդիա գրուպ»-ում հատուկ նախագծերի պրոդյուսեր եք: Կպատմե՞ք հեռուստաընկերությունում աշխատելու և այդտեղ Ձեր կողմից իրականացվող աշխատանքների մասին:

- Նախ ասեմ, որ Մեդիա Գրուպի կողմից նման առաջարկ ստանալը շատ հաճելի էր, շնորհակալ եմ վստահության համար։ Դե իսկ շուտով ի հայտ կգան հենց այն նախագծերը, որոնց շրջանակներում հանդես եմ եկել որպես պրոդյուսեր։

600x580

- Վստահում եք ինքներդ Ձեզ ու միշտ առաջնորդվում ներքին ձայնով: Ձեր ներքին ձայնը երբեք հուսախաբ չի՞ արել:

- Յուրաքանչյուր հարցի շուրջ էլ, իհարկե, մտածում եմ, փորձում եմ ճիշտ լուծում գտնել, բայց նաեւ մշտապես վերջնական որոշում կայացնելու հարցում օգնում է ներքին ձայնս, և մինչ օրս գրեթե հուսախաբ չեմ եղել։

- Ինչպես Դուք եք մեկ անգամ ասել. Արտիստի սիրտը միշտ էլ զբաղված է: Ձեր սիրտը հիմա զբաղվա՞ծ է: Ո՞վ է գրավել այն:

- Արտիստի սիրտը միշտ էլ զբաղված պետք է լինի, որպեսզի ծնվեն նոր ստեղծագործություններ, համագործակցություններ: Իմ սիրտը ևս զբաղված է։

- Մանկուց աշխույժ, ուրախ եք եղել, բայց այդ ուրախության մեջ էլ երբեմն տխրություն է նկատվում: Որտեղի՞ց է դա գալիս:

- Յուրաքանչյուր անհատ՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից, պաշտոնից, երբեմն-երբեմն ինչ-ինչ պատճառներով կարող է մինորային տրամադրություն ունենալ. ես էլ բացառություն չեմ։

- Կյանքը բեմ է, մարդիկ դերասան: Ի՞նչ կերպարով եք հանդես գալիս կյանքում:

- Հատուկ կերպար չկա. այնպիսին եմ ինչպիսին կամ։

600x580

- Հաճա՞խ եք կյանքի բեմում փոխում կերպարները:

- Կերպարիս արտաքին հատկանիշները՝ միշտ։ Ներքուստ, ինչպես ասացի, այնպիսին եմ ինչպիսին կամ։

- Այդքան տարի շոու բիզնեսի մի մասը լինելու ընթացքում ամենամեծ «դասը», որ սովորեցրեց կյանքը…

- Միշտ եղել են, կան ու կլինեն «դասեր», սակայն ամենակարևորը, ըստ իս՝ սեփական «ես»-ի, տեսակի ու աշխատանքի նկատմամբ հավատարիմ մնալն է։

- Ամենից շատ վախենում եք մենությունից, բայց մինչև հիմա մենակ եք: Ինչո՞ւ:

- Կարծես՝ իմ փոխարեն որոշել եք, որ ես մենակ եմ։ Իսկ ինչո՞ւ...

600x580

- Զուգերգով հանդես գալու հարցում չափազանց բծախնդիր եք: Ինչո՞ւ: Չե՞ք վստահում Ձեր կոլեգաներին:

- Այո՛, բծախնդիր եմ, իսկ պատճառը մեկն է… Պարզապես միայն քանակի համար ոչ զուգերգ, ոչ էլ մեներգ երբեք չեմ ներկայացրել ու չեմ ներկայացնի. տասը տարվա ընթացքում երկու զուգերգ եմ ներկայացրել ու կարծում եմ՝ երկուսն էլ նոր ոճ, նոր շունչ, նոր գույներ, նոր ասելիք էին պարունակում։ Երրորդը ևս այդպիսին պետք է լինի։

Հարցազրույցը ՝ Ալվարդ Հարությունյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5899 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քիմ Քարդաշյանը՝ աղմկահարույց սեքս-տեսանյութի, անձի երկվածության և ինտիմ հարաբերությունների մասին

22.10.2018
Քիմ Քարդաշյանը շարունակում է աշխարհին ապացուցել, որ ոչինչ չունի թաքցնելու։

Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան

01.03.2018
Հայաստանյան մոդելային աշխարհում տեղի ունեցող իրադարձություննեում հաճախ կարելի է տեսնել Ալիսա Սահակյանին, ում ոճաբանները վստահում են ներկայացնել իրենց ստեղծած հագուստները կամ աքսեսուարները:

Թատրոնը` ստեղծագործական կյանքով ապրելու հնարավորություն․ Կարինա Հարությունյան

03.10.2017
Քչերին է հաջողվում իրականություն դարձնել մանկության իրենց երազանքը։ Վերջիններիս թվում, իրավամբ, կարելի է դասել Կարինա Հարությունյանին:

Երբ մոդելն ինքն է ֆոտոխցիկը վերցնում ձեռքը. Մերի Սելումյան

24.07.2017
Թեև ինքն իրեն արհեստավարժ չի համարում, բայց թե մոդելային, թե լուսանկարչական ոլորտում հասցրել է շարժել մասնագետների ու արվեստասերների հետաքրքրությունը:

Երևանի տարբեր բրենդային խանութների տեսականին՝ մեկ հարթակում

07.06.2017
Համացանցում օրեցօր ավելանում է ինտերնետ խանութների և օնլայն վաճառքի հարթակների թիվը։

«Ինչպես և բոլոր բրազիլուհիները, ես շատ բռնկվող եմ»․ Ալեսանդրա Ամբրոսիո

07.04.2017
Հարավային Ամերիկայի մոդելներից ամենաերկար ոտքեր ունեցող գեղեցկուհին շատ աշխատասեր է, սակայն միաժամանակ շատ բաց և շփվող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-12-2018 11:41
Բարսելոնայի դատախազությունը դատական հայց կներկայացնի կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրայի դեմ, որին կասկածում է հարկերից խուսափելու համար:
08-12-2018 11:39
Քենիայի բնակչուհին պատմել է, որ իր նախկին ամուսինն ու նրա հարազատները ստիպել են իրեն կրծքով կերակրել օձերի. կինն իր պատմությունը պատմել է Radio Jambo ռադիոկայանի եթերում:
08-12-2018 11:24
Գիտնականները տղամարդու սեռական օրգանի չափի եւ եղանակի կիջեւ կապ են գտել. հաղորդվում է, որ տաք եղանակին տղամարդու սեռական օրգանը իսկապես մեծ չափեր ունի, քան ձմռանը:
08-12-2018 04:30
Երեխաների մոտ, որոնց արյան մեջ ծնվելու ժանանակ D վիտամինի պակաս է եղել, հետագայում շիզոֆրենիայի զարգացման վտանգը բարձր է լինում:
08-12-2018 02:48
Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների տղամարդկանց 2019թ.:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ դեկտեմբերի 2018 թ

05.12.2018
Երբ տանն ամեն ինչ կարգ ու կանոն կլինի, ապա գլխում ամեն ինչ կկարգավորվի։

LADYNEWS TV
Pregomesh Remix․ Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.12.2018
Դիտվել է 2403 անգամ
07.12.2018
Դիտվել է 993 անգամ
06.12.2018
Դիտվել է 679 անգամ
08.12.2018
Դիտվել է 419 անգամ
10.12.2018
Դիտվել է 385 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster