Ինչպես շուտ հանել գրգռվածությունը դեպիլյացիայից հետո
19.08.2016
Կանանց 90%-ը ընդհանուր բան ունի՝ կարմրություն, կտրվածքներ և տհաճ ցան՝ դեպիլյացիայից հետո: Ինչպե՞ս խուսափել այդ խնդիրներից:
Հալվե
Ամենաարդյունավետ բնական միջոցը, որն արագորեն հանգստացնում է գրգռված մաշկը և հանում կարմրությունը՝ հալվեն է: Կատարյալ տարբերակ է օգտագործել բնական գել անմիջականորեն ստացված դրանց տերևներից: Դուք միանգամից հաճելի սառնություն կզգաք մաշկի վրա:
Խոտաբույսեր
Եթե սափրելուց անմիջապես հետո մաշկի վրա կտրվածքներ և կարմրություններ են հայտնվում, թրջեք բամբակը սառեցված երիցուկի թուրմի մեջ և քսեք այդ հատվածում:
Սառույց
Մեկ այլ տնական միջոց է սառույցը: Տրորեք այն սափրվելուց մի քանի րոպե անց: Այդ կերպ դուք նեղացնում եք ծակոտիները և հանում այտուցվածությունը: Խորհուրդ տրվող տաք ցնցուղը կամ լոգանքը սխալ է, քանի որ այն կուժեղացնի գրգռվածությունը: Ծովային աղի օգտագործումը նույնպես սխալ է, քանի որ աղը շատ ուժեղ գրգռիչ հատկություն ունի:
Եթերային յուղեր
Ավստրալիական խորամանկություն՝ անանուխի, թեյի ծառի և էվկալիպտի եթերային յուղեր: Բացի այն, որ սրանք ունենում են հակասեպտիկ ազդեցություն, այլ նաև դանդաղեցնում են անցանկալի մազերի աճը և չեն թողնում, որպեսզի մազերը ներաճեն:
Դրանց օգտագործման ամենահեշտ միջոցը՝ բամբակը թաթախել մաքուր ջրում, վրան կաթացնել մեկ-երկու կաթիլ յուղ և քսել մաշկին:
Ջրածնի պերօքսիդ
Կենցաղի մեջ մենք արդեն սովոր ենք մշակել վերքերը ջրածնի պերօքսիդով, սակայն քիչ ենք օգտագործում այն որպես բյութի-գործիք: Բայց իրականում այն միանգամից կանգնեցնում է արյունը և խոչընդոտում վարակի ներթափանցումը: Սակայն այն ունի մեկ թերություն՝ չորացած արյան հետքեր: Այսպիսի արդյունքը փոքր-ինչ հարթելու համար, մաշկը ջրածնի պերօքսիդով մշակելուց հետո վրան խոնավեցնող կրեմ քսեք:
Թերմալ ջուր
Եթե ձեզ հաջողվել է խուսափել արյունից, ապա մաշկը կարելի է հանգստացնել սառեցված թերմալ ջրի օգնությամբ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5936 անգամ
Читать на русском
|