Ինչի՞ հետ կրել ջինսե շորտերը. 20 նորաձև տարբերակ
19.07.2016
Ջինսե շորտերը ամառային զգեստապահարանի անփոխարինելի մասն են կազմում:
Դրանք դուրս չեն գալիս նորաձևությունից և միշտ արդիական են, սակայն նրանց հետ դժվար է գտնել թարմ ոճային կերպարներ:
Ներկայացնում ենք 20 հետաքրքիր նորաձև տարբերակ:
Իհարկե ամենահասարակ և ակնհայտ տարբերակը՝ ջինսե շորտը թոպի հետ: Որպեսզի այս տարբերակը շատ ձանձրալի չնայվի, փորձեք հետաքրքիր բան ավելացնել կոշիկների կամ աքսեսուարի միջոցով: Օրինակ, այդպիսի կերպարը կլրացնի անսովոր սպորտային կոշիկները կամ պայուսակ-մեսենջերը՝ զվարճալի կախազարդի հետ:
նախատեսու՞մ եք ռոմանտիկ կերպար ստեղծել շորտերով: Կատարյալ տարբերակ կլինի բլուզը «կտրված» ուսերով և լակոնիկ բոկոտիկները՝ գոտիներով: Իսկ շոփինգի կամ ընկերուհու հետ հանդիպման համար կարելի է հագնել ջինսե շորտեր՝ գծավոր վերնաշապիկի և սպիտակ սպորտային կոշիկների հետ:
Պատրաստվու՞մ եք երաժշտական փառատոնի: Շորտերը ձեզ այս հարցում էլ կփրկեն: Հագեք թոպ ներքնազգեստային ոճի, զամշե բաճկոն՝ ծոպերով և բոտիլյոններ-կազակներ: Եվ իհարկե՝ չմոռանաք երկարաեզր գլխարկի մասին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9334 անգամ
Читать на русском
|